Միացյալ Նահանգները ոչնչացրել է իրանական միջուկային կարողությունները․ Թրամփ
Fri, 23 Oct 2026 19:00:52 +0400

Հարավային Կարոլինայում իր համախոհների հետ ունեցած հանդիպման ժամանակ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է,որ Միացյալ Նահանգները ոչնչացրել է իրանական՝ ուրանի հարստացման կարողությունները։ Դրան հնարավոր է եղել հասնել իրականացված՝ «Կեսգիշերային մուրճ» եւ «Էպիկական ցասում» ռազմական գործողությունների ընթացքում։ Թրամփը ընդգծել է, որ Իրանը երբեք չի ստանա միջուկային զենք։
Նա նաեւ ասել է, որ Իրանական խնդիրը պետք է կարգավորված լիներ շատ ավելի վաղ։ Թրամփը ասել է նաեւ, որ կարող է ցանկացած պահի դուրս գալ այդ պրոցեսից, սակայն ցանկանում է ամրագրել ձեռք բերված արդյունքները՝ երկարատեւ հիմունքներով ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր