Մանրամասներ՝ Պուտին, Թրամփ և Սի Ծինփին հանդիպումից
Mon, 16 Nov 2026 17:30:53 +0400

Ռուսաստանը, Չինաստանը և ԱՄՆ-ն որոշել են հրաժարվել երկրների առաջնորդների հանդիպման նախապես համաձայնեցված օրակարգից։ Այս մասին հայտնում է Financial Times-ը։
Պարբերականի տեղեկություններով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է քննարկել միջուկային սպառազինությունների վերահսկման և դրանց չտարածման հետ կապված հարցեր։ Սակայն, ինչպես նշել է FT-ի զրուցակիցը, Սպիտակ տան ղեկավարը չի ակնկալում որևէ կոնկրետ պայմանավորվածության հասնել։
Թերթի գնահատմամբ՝ նախապես համաձայնեցված օրակարգից հրաժարվելն անսովոր քայլ է Չինաստանի նախագահ Սի Ծինփինի համար, որը նախկինում միշտ պնդել է օտարերկրյա գործընկերների հետ խիստ կանոնակարգված բանակցությունների անցկացման անհրաժեշտությունը։
Պարբերականի աղբյուրը նաև ենթադրել է, որ պետությունների ղեկավարները չեն քննարկի ուկրաինական հարցը, քանի որ Պեկինը խուսափում է հակամարտության կարգավորման գործընթացին անմիջական մասնակցությունից։
Նշենք, որ Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄՆ-ի առաջնորդների եռակողմ հանդիպումը կկայանա նոյեմբերի 19-ին՝ Չինաստանում անցկացվող Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր