Բաց նամակ Ռոբերտ Քոչարյանին

Բաց նամակ Ռոբերտ Քոչարյանին

Tue, 17 Mar 2026 12:38:19 +0400


ԲԱՑ ՆԱՄԱԿ «Հայաստան» դաշինքի ՀՀ վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանին

Հաշվի առնելով, որ Հայոց բանակը հանդիսանում է մեր պետականության կարևորագույն հիմնասյուներից մեկը, ինչպես նաև այդ ուղղությամբ Ձեր բազմիցս արտահայտած մոտեցումները, կցանկանայինք մեր մտահոգությունը հայտնել առ այն, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի կողմից մինչ օրս հանրայնորեն ամբողջական և հստակ չեն ներկայացվել բանակի վերականգնման, արդիականացման, ինչպես նաև զինծառայողների սոցիալական և աշխատանքային իրավունքների պաշտպանության և վերականգնման վերաբերյալ ծրագրային մոտեցումները։

Միաժամանակ հարկ ենք համարում արձանագրել, որ առկա են խնդիրներ զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց սոցիալական իրավունքների իրականացման ոլորտում․ մասնավորապես՝ արձակուրդային օրերի և համապատասխան վճարումների հաշվարկման գործընթացներում արձանագրվում են բացահայտ խախտումներ։

Նշված խնդիրների կարգավորման նպատակով նախաձեռնվել է խորհրդարանական լսումներ կազմակերպելու առաջարկ, որի շրջանակում 2021 թվականին գրավոր դիմում է ներկայացվել «Հայաստան» խմբակցության ղեկավար, գեներալ-գնդապետ Ս. Օհանյանին։ Չնայած իրականացված նամակագրությանը համապատասխան գերատեսչությունների հետ և ստացված պատասխաններին, որոնք, մեր գնահատմամբ, ամբողջությամբ չեն անդրադարձել բարձրացված հարցերին, Ս. Օհանյանի կողմից գործնական քայլեր չեն ձեռնարկվել նշված խնդիրների համակարգային լուծման ուղղությամբ։

Միևնույն ժամանակ նշենք, որ մեր հասարակական գործունեության, ինչպես նաև փաստաբանական գրասենյակների աջակցության արդյունքում ներկայացված դատական հայցերի և դատարաններում արձանագրված հաղթանակների հետևանքով կառավարությունը ստիպված է եղել ընդունել զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց մասով առկա աշխատանքային որոշ իրավախախտումները։ 2023 թ. մայիսի 25-ին կայացված ՀՀ վարչապետի Ս-558-Ա որոշմամբ, ըստ էության, արձանագրվել են մի շարք աշխատանքային իրավախախտումներ և սահմանվել են համապատասխան նվազագույն փոխհատուցումներ։ Դրա հիման վրա ՀՀ պաշտպանության նախարարի 17.07.2023 թ. թիվ 983-Լ հրամանով կարգավորվել է փոխհատուցման տրամադրման ընթացակարգը։
Սակայն, ըստ հավանականության, կառավարության անդամների պարգևավճարների հանդեպ անթաքույց սերի հետևանքով զինծառայողներին փոխհատուցման նպատակով նախատեսված և հատկացված գումարները ամբողջությամբ չեն հասել շահառուներին, և գործնականում նրանցից շատերը ստիպված են դիմել դատական ատյաններ՝ իրենց իրավունքների լիարժեք իրացման և ՀՀ ՊՆ նախարարի վերոնշյալ հրամանի պահանջների՝ գերատեսչության կողմից կատարման համար։
Վերոգրյալը հաշվի առնելով՝ խնդրում ենք ներկայացնել Ձեր քաղաքական ուժի մոտեցումներն ու տեսլականը զինծառայողների սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ, ինչպես նաև Ձեր դիրքորոշումը տվյալ հարցերի շուրջ հնարավոր համագործակցության վերաբերյալ։

Հ.Գ. «Մեր ձևով» շարժման համահիմնադիր, հետագայում «Հզոր Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի կողմից 25.01.2026 թ. ներկայացված դիմումին արձագանքի բացակայությունը ևս կարևորում ենք որպես խնդրի նկատմամբ բավարար ուշադրության պակասի դրսևորում։

ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնության համակարգող
Էդգար Հովհաննիսյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Սրտի աշխատանքը բարելավող համեմունք

Սրտի աշխատանքը բարելավող համեմունք Wed, 08 Apr 2026 04:00:47 +0400 Քրքում պարունակող հավելումները՝ պիպերինի համադրությամբ,…

50 րոպե ago

Ռեփերին ուղարկել են հոգեբուժարան՝ հարկադիր բուժման

Ռեփերին ուղարկել են հոգեբուժարան՝ հարկադիր բուժման Wed, 08 Apr 2026 02:30:35 +0400 Միացյալ Նահանգների Կալիֆորնիա…

2 ժամ ago

Չարլզ III թագավորն իսլա՞մ է ընդունել

Չարլզ III թագավորն իսլա՞մ է ընդունել Wed, 08 Apr 2026 01:30:32 +0400 Չարլզ III թագավորը…

3 ժամ ago

Պակիստանը Թրամփին խնդրել է հետաձգել Իրանին չարաբաստիկ հարվածը․ լարված րոպեներ են

Պակիստանը Թրամփին խնդրել է հետաձգել Իրանին չարաբաստիկ հարվածը․ լարված րոպեներ են Wed, 08 Apr 2026…

4 ժամ ago

Ֆիլմեր, որոնք արժե դիտել

Ֆիլմեր, որոնք արժե դիտել Wed, 08 Apr 2026 00:30:05 +0400 Ամերիկյան արտադրության Powder կինոնկարն էկրան…

4 ժամ ago

Իրանի քաղաքացիները կրքծով են պաշտպանում հայրենիքը․ այնտեղ են, որտեղ ԱՄՆ-ն կհարվածի

Իրանի քաղաքացիները կրքծով են պաշտպանում հայրենիքը․ այնտեղ են, որտեղ ԱՄՆ-ն կհարվածի Wed, 08 Apr 2026…

5 ժամ ago