Հարյուրավոր զոհեր և վիրավորներ․ ևս մեկ սարսափելի պատերազմ

Հարյուրավոր զոհեր և վիրավորներ․ ևս մեկ սարսափելի պատերազմ

Tue, 17 Mar 2026 13:00:15 +0400


Աֆղանստանի իշխանությունները հայտարարել են, որ Քաբուլում թմրամոլության բուժմամբ մասնագիտացված հիվանդանոցի վրա Պակիստանի կողմից իրականացված հարվածի հետևանքով զոհվել է 400 մարդ: Այս մասին հայտնել է Աֆղանստանի կառավարության խոսնակ Համդուլլահ Ֆիտրատը՝ ըստ Tolo News-ի։ Նրա խոսքով՝ վիրավորների թիվը հասել է 250-ի:

Միաժամանակ, Պակիստանը հերքում է որևէ բժշկական հաստատության հարվածելու մասին լուրերը՝ պնդելով, որ Քաբուլում և Նանգարհարի արևելյան նահանգում «նպատակային թիրախ են հանդիսացել ռազմական օբյեկտները և ահաբեկչության աջակցության ենթակառուցվածքները»։

Պակիստանի տեղեկատվության նախարարությունը հայտարարել է, որ հարվածները «ճշգրիտ և ուշադիր պլանավորված են եղել՝ կողմնակի վնասը կանխելու համար»։ Պակիստանը Աֆղանստանի կառավարության հայտարարությունը անվանել է «փաստերի աղավաղում, որը նպատակ ունի սրել իրավիճակը՝ սահմանային ահաբեկչությանը անօրինական աջակցությունը թաքցնելու համար»։

Երկու երկրների միջև հակամարտությունը վերսկսվել է փետրվարին, երբ Պակիստանը մեղադրել է Աֆղանստանին «Թեհրիք-ի-Թալիբան Պակիստան» խմբավորման զինյալներին ապաստան տալու մեջ: Պաշտոնական Քաբուլը հերքում է դա։

Բախումները շարունակվում են մի քանի ամիս, չնայած հոկտեմբերին երկու կողմերն էլ համաձայնության են եկել հրադադարի շուրջ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Դա ծուղակ է

Դա ծուղակ է Thu, 17 Sep 2026 13:31:19 +0400 ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի…

4 րոպե ago

Ֆրանսիայում բենզինի դեֆիցիտ է․ ինչ է հրամայել Մակրոնը

Ֆրանսիայում բենզինի դեֆիցիտ է․ ինչ է հրամայել Մակրոնը Thu, 17 Sep 2026 13:30:30 +0400 Ֆրանսիայի…

5 րոպե ago

Ինչքա՞ն կարելի ա գոյություն չունեցող բանը մենակ դուք ասեք, չե՞ք տեսնում՝ աշխարհը կարծիքը չի կիսում

Ինչքա՞ն կարելի ա գոյություն չունեցող բանը մենակ դուք ասեք, չե՞ք տեսնում՝ աշխարհը կարծիքը չի կիսում…

8 րոպե ago

«Չտեսներին» թվում է, թե հսկայական գործարաններ կառավարելը հեշտ բան է

«Չտեսներին» թվում է, թե հսկայական գործարաններ կառավարելը հեշտ բան է Thu, 17 Sep 2026 13:15:46…

20 րոպե ago

Ռուս-ուկրաինական պատերազմը շուտով կավարտվի․ Թրամփ

Ռուս-ուկրաինական պատերազմը շուտով կավարտվի․ Թրամփ Thu, 17 Sep 2026 13:00:39 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը…

35 րոպե ago

Երեք պատերազմ բերած ղեկավարը պատերազմի անոնս է անում

Երեք պատերազմ բերած ղեկավարը պատերազմի անոնս է անում Thu, 17 Sep 2026 12:51:38 +0400 Latest…

44 րոպե ago