Երկուշաբթի , 13 Ապրիլի 2026

Մեկնարկել է GTB Steel ընկերության սպասված միջոցառումը

Մեկնարկել է GTB Steel ընկերության սպասված միջոցառումը

Tue, 17 Mar 2026 13:52:40 +0400


GTB Steel ընկերությունը մեկնարկել է Ancon անգլիական հանրահայտ ապրանքանիշի՝ ամրանների մեխանիկական միակցման համակարգերի (Rebar Coupler System) տեղեկատվական և ցուցադրական միջոցառումը:

Ancon-ը շինարարական ոլորտում հայտնի ապրանքանիշ է, որի գլխամասային գրասենյակը գտնվում է Մեծ Բրիտանիայում, եւ արտադրանքը վաճառվում է ամբողջ աշխարհում՝ Եվրոպայում, Ավստրալիայում, Նոր Զելանդիայում և Մերձավոր Արևելքում։ Ընկերության լուծումները կիրառվել են տարբեր միջազգային նախագծերում՝ որը հիմնականում բարձրահարկ շենքերի, էստակադաների եւ տարբեր խոշոր ենթակառուցվածքային կոնստրուկցիաների համար առաջարկում է նորարարական լուծումներ՝ բարձրորակ մետաղական ամրացման և կապող համակարգերի կիրառման միջոցով։

GTB Steel ընկերությունը հայտնում է , որ ընկերության Արարատի մետաղաձուլական գործարանը մեկնարկում է Ancon Coupler մետաղական միակցիչի արտադրություն, որը միացնում է երկու ամրացման երկաթաձող՝ ապահովելով նույն ամրությունը, ինչ ամբողջական ձողը։ Ընկերության արտադրանքը միակն է ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ ողջ մերձավոր տարածաշրջանում։

Միջոցառման ընթացքում Ancon ընկերության պաշտոնեական ներկայացուցիչը ներկայացնում է ամրանի միակցման ժամանակակից տեխնոլոգիաները, շինարարական և ինժեներական կառույցներում կիրառման ոլորտները, վերջինիս համակարգային առավելություններն հատկապես սեյսմակայունության առումով, ի համեմատ ավանդական եռակցման մեթոդի:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Տնկիներ, ծաղիկներ, ջուր, կոնյակ արտահանելու արգելքներ են սահմանվել

«Հրապարակ»․ Տնկիներ, ծաղիկներ, ջուր, կոնյակ արտահանելու արգելքներ են սահմանվել Wed, 08 Apr 2026 11:15:47 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով