Եվրոպայի տնտեսությունը հայտնվել է ծանր վիճակում

Եվրոպայի տնտեսությունը հայտնվել է ծանր վիճակում

Tue, 17 Mar 2026 23:30:00 +0400


Նավթի եւ գազի կտրուկ գնաճը Մերձավոր Արեւելքում իրավիճակի էսկալացիայով պայմանավորված, կարող է կործանիչ հարված հասցնել Եվրոպայի տնտեսությանը։ Այս ամենը եվրոպական կառավարությունները թեեւ լավ հասկանում են, սակայն փաստացի է, որ չունեն միջոցներ՝ այդ ծանր հետեւանքները մեղմելու համար։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal պարբերականը։ Հոդվածի համաձայն, Եվրոպայի տնտեսության համար հավելյալ ծանր բեռ է դարձել նաեւ եվրոպական պետությունների ունեցած պետական պարտքի կտրուկ աճը։ Այսպես, բրիտանական եւ ֆրանսիական կառավարությունների ունեցած պետական պարտքը հասել է վերջին 60 տարվա կտրվածքով առավելագույն ցուցանիշի։ Վարկերը ողջ եվրոպական ցամաքում սկսել են թանկանալ, բիզնեսն ու տնային տնտեսությունները չունեն այլեւս այն տնտեսական անվտանգության «բարձիկը» որպիսին կար կորոնավիրուսային ինֆեկցիայի համավարակի տարիներին։ 2022 թվականին, նշում է հոդվածագիրը, երբ եվրոպական երկրները հրաժարվեցին ռուսական էներգակիրներից, նավթն ու գազը նորից կտրուկ թանկացան։ Այն ժամանակ կառավարությունները միլիարդավոր եվրոներ հատկացրեցին բնակչությանն ու բիզնեսին աջակցելու համար։ Այս անգամ արդեն այդ միջոցները եվրոպական կառավարությունները պարզապես չունեն։ Վերլուծաբաններն ահազանգում են, որ լոգիստիկ խնդիրները, տրանսպորտային փոխադրումների, պարարտանյութերի եւ դիզելային վառելիքի թանկացումները կարող են հարվածել եվրոպացի ֆերմերների եկամուտներին, իսկ դա իր հերթին կարող է բերել սննդամթերքի թանկացումների։ Արդեն կան հաշվարկներ, որ եթե նավթի 1 բարելի գինը հասնի 125 դոլարի, ապա 1 տոկոս աճ ունեցող համաեվրոպական տնտեսությունը կհայտնվի ռեցեսիայի մեջ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Դե պատկերացրեք` ինչքան խղճուկ ու լեղաճաք եղած վիճակում են, որ անգամ ինձ` «Հրապարակի» խմբագրին են կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության. Արմինե Օհանյան

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «Քաղաքական ուժերն արդեն ֆուլ-թայմ…

3 ժամ ago

Ռուսաստանը փոխում է մուտքի կանոնները

Ռուսաստանի միգրացիոն օրենսդրության մեջ փոփոխություններ են կատարվել՝ սահմանելով մուտքի նոր կանոններ առանց վիզայի երկրների քաղաքացիների…

3 ժամ ago

Արցախցի կնոջը ձերբակալել են երեխաների աչքի առաջ, քննչական բաժին են տեղափոխել նաև մանկահասակ երեխային (տեսանյութ)

Արցախցի կնոջը ձերբակալել են երեխաների աչքի առաջ, քննչական բաժին են տեղափոխել նաև մանկահասակ երեխային (տեսանյութ)…

4 ժամ ago

էնքան են լկտիացել, որ զոհվածի քույր ու 5 երեխաների մայր են ձերբակալում․ փաստաբան

էնքան են լկտիացել, որ զոհվածի քույր ու 5 երեխաների մայր են ձերբակալում․ փաստաբան Wed, 18…

4 ժամ ago

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Tue, 17 Mar 2026 23:59:00 +0400 Հանրապետության տարածքում` Մարտի…

5 ժամ ago

Խնդրում ենք չանհանգստանալ․ ՓԾ

Խնդրում ենք չանհանգստանալ․ ՓԾ Tue, 17 Mar 2026 23:45:00 +0400 Մարտի 18-ին՝ ժամը 10:00-ից մինչև…

5 ժամ ago