Դե պատկերացրեք` ինչքան խղճուկ ու լեղաճաք եղած վիճակում են, որ անգամ ինձ` «Հրապարակի» խմբագրին են կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության. Արմինե Օհանյան

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «Քաղաքական ուժերն արդեն ֆուլ-թայմ քարոզարշավի մեջ են: Մեկը մարզեր է այցելում թիմով` տատիկ-պապիկներին հիշեցնում, որ 10 հազար դրամով երջանկացրել է նրանց, մյուսները համագումարներ ու շնորհանդեսներ են անում, հայտարարում ընտրություններին մասնակցելու ձևաչափի մասին:

Տպավորիչ շնորհանդեսներ արեցին Սամվել Կարապետյանի և Ռոբերտ Քոչարյանի թիմերը: Պարզ է, որ այդ շնորհանդեսների թողած տպավորությունն էլ է կարևոր, քանի որ նաև դա է մարդկանց գրավելու կամ վանելու: Մեծ դահլիճներ, օվացիաներ, ելույթներ, վարչապետի թեկնածուի հայտարարում…ամբողջը ժանրի կանոնների համաձայն:

Բայց ոչինչ անթերի չէ բնության մեջ ու կյանքում, այդ թվում այս նախաքարոզչական ակցիաները: Ինձ, օրինակ, տխրեցնում է ֆանտազիայի, կրեատիվության պակասը` ոչ մի օրիգինալ քայլ կամ խոսք: Ամեն ինչ կանխատեսելի է ու ծանոթ: Անգամ ելույթները կարելի է առանց լսելու նախապես պատմել, թե ով ինչի մասին ու ինչպես է խոսելու: Մինչդեռ աշխարհի տարբեր երկրներում շատ ուշագրավ քարոզչական հնարքներ ու տեխնոլոգիաներ են օգտագործում:
Ամենակարևորը` կարողանում են հանրային նոր շերտեր ընդգրկել, դիտարժան քարոզչություն անել, ընտրությունների հետ հույսեր չկապող խավերին ակտիվացնել: Հուսանք շարունակությունն ավելի ստեղծագործական կլինի, քան մեկնարկը:
Այսօր «Հայաստան» դաշինքի շնորհանդեսն, իհարկե, տպավորիչ էր դահլիճի էներգետիկայի և բազմամարդության առումով: Բայց լավ չի, որ դաշինքի առաջնորդն այդպես էլ հայկական առոգանությամբ ու սահուն չի կարողանում ընթերցել հայերեն տեքստերը: Եվ շատ տհաճ էին ամեն նախադասությունից հետո հնչող ծափերը: Ախր ՍՄԿԿ համագումարները դեռ հիշողներ կան ու այդ տեսարանը դեժավյու էր առաջացնում: Անձի պաշտամունք հիշեցնող յուրաքանչյուր նյուանս գոնե ինձ մոտ միայն մերժում ու տագնապ է առաջացնում:
Հ.Գ. Ամեն դեպքում, դատելով ՔՊ -ի ֆեյսբուքյան ու ֆեյքային արձագանքներից իշխանությունը վախի, սարսափի հերթական չափաբաժինը ստացավ: Նաև դա է պատճառը, որ քրեաիրավական մեթոդները թափով խոդ են տվել: Դե պատկերացրեք` ինչքան խղճուկ ու լեղաճաք եղած վիճակում են, որ անգամ ինձ` «Հրապարակի» խմբագրին են կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության…Կգնամ, կգամ` կպատմեմ»:
Source: USAArmenia

USArmeniaNews.com

Share
Published by
USArmeniaNews.com

Recent Posts

Իրանին հարվածել են ժամկետանց ռումբերով

Իրանին հարվածել են ժամկետանց ռումբերով Wed, 18 Nov 2026 20:00:13 +0400 ԱՄՆ Ռազմածովային նախարարության ղեկավարի…

6 րոպե ago

Պարո’ն Փաշինյան, շատ խառն եք, նյարդերը տեղի են տալիս, կարո՞ղ է իշխանություն չեք կարողանում պահել

Պարո’ն Փաշինյան, շատ խառն եք, նյարդերը տեղի են տալիս, կարո՞ղ է իշխանություն չեք կարողանում պահել…

19 րոպե ago

Սիրուն ուլիկ, ցինիկ գալյիկ¹

Սիրուն ուլիկ, ցինիկ գալյիկ¹ Wed, 18 Nov 2026 19:45:16 +0400 Նուբարաշենի (նախկին Սովետաշեն) ակադեմիական (արդարադատական…

21 րոպե ago

Հայաստանի Գավաթ․ հայտնի են 1/4 եզրափակիչի զույգերը

Հայաստանի Գավաթ․ հայտնի են 1/4 եզրափակիչի զույգերը Wed, 18 Nov 2026 19:33:12 +0400 Նոյեմբերի 18-ին…

33 րոպե ago

Telegram-ի համահիմնադիրն առաջին անգամ ամուսնացել է

Telegram-ի համահիմնադիրն առաջին անգամ ամուսնացել է Wed, 18 Nov 2026 19:30:05 +0400 Telegram-ի համահիմնադիր Նիկոլայ…

36 րոպե ago

Հայաստանը նորից նահանջել է FIFA-ի վարկանիշային աղյուսակում

Հայաստանը նորից նահանջել է FIFA-ի վարկանիշային աղյուսակում Wed, 18 Nov 2026 19:29:37 +0400 Ֆուտբոլի միջազգային…

37 րոպե ago