«Հրապարակ»․ Պետհամարանիշները՝ անուն-ազգանվան հապավումով

«Հրապարակ»․ Պետհամարանիշները՝ անուն-ազգանվան հապավումով

Wed, 18 Mar 2026 08:00:00 +0400


2021-ից ԱԺ պատգամավորներին այլեւս պատգամավորական HH 11 սերիայով համարանիշներ չեն տրամադրում, որ նրանք փակցնեն իրենց մեքենաներին։ Մենք քանիցս անդրադարձել ենք, որ ոմանք ծանր էին տանում աշխատակազմի այդ որոշումը, քանի որ արտոնյալ եւ տարբերվող համարանիշներով մեքենաներին ՃՈ տեսուչներն ավելի ներողամիտ են վերաբերվում` նրանց ճանաչում են, չեն կանգնեցնում։ Այժմ միայն խորհրդարանի ղեկավար կազմին՝ նախագահին, փոխնախագահներին սպասարկող մեքենաներն ունեն հատուկ համարանիշներ։ Օրինակ, Փաշինյանի աներձագ Հրաչ Հակոբյանը տեւական ժամանակ աշխատակազմին չէր հանձնում պատգամավորի իր համարանիշները։ Պարզվում է՝ աներձագը հատուկ սեր ունի պետհամարանիշների հանդեպ: Իր վերջին թանկարժեք՝ 2021-ի արտադրության, 18 մլն դրամ արժողությամբ «Վոլվո» մեքենայի վրա փակցրել է 101 ՀՀ 04 համարանիշները: Մի կողմից, համարանիշների սերիան՝ ՀՀ, իր անվան եւ ազգանվան հապավումն է խորհրդանշում, մյուս կողմից՝ ԱԺ ղեկավարների համար նախատեսված պետհամարանիշներին է նման։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Լիտվայի Սեյմասի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Լիտվայի Սեյմասի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Mon, 30 Mar 2026 23:45:37 +0400 Լիտվայի Սեյմասի…

13 րոպե ago

ԵՄ-ն հերթական ֆինանսական հատկացումն է կատարել

ԵՄ-ն հերթական ֆինանսական հատկացումն է կատարել Mon, 30 Mar 2026 23:30:59 +0400 Եվրահանձնաժողովը ընդունել է…

28 րոպե ago

ՄԱԿ-ում միաձայն ընդունվել է ՀՀ-ի ներկայացրած «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևը

ՄԱԿ-ում միաձայն ընդունվել է ՀՀ-ի ներկայացրած «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևը Mon, 30 Mar 2026 23:15:26 +0400…

43 րոպե ago

Սրբազան շարժման ակցիայի մասնակցի արդարացման վճիռը Վճռաբեկը չի փոփոխել

Սրբազան շարժման ակցիայի մասնակցի արդարացման վճիռը Վճռաբեկը չի փոփոխել Mon, 30 Mar 2026 23:02:05 +0400…

57 րոպե ago

Մասնավոր հավաքածուից արվեստի թանկարժեք գործեր են գողացել

Մասնավոր հավաքածուից արվեստի թանկարժեք գործեր են գողացել Mon, 30 Mar 2026 23:00:11 +0400 Մանյանի-Ռոկայի հիմնադրամի…

59 րոպե ago

Գիրդադյուլ բնակավայրի հայերի մեծ մասը կոտորվեց 1918 թ․-ին՝ թուրք-թաթարների կողմից

Գիրդադյուլ բնակավայրի հայերի մեծ մասը կոտորվեց 1918 թ․-ին՝ թուրք-թաթարների կողմից Mon, 30 Mar 2026 22:45:29…

1 ժամ ago