«Հրապարակ»․ Պատմաբան, ֆինանսիստ եւ ոստիկան

«Հրապարակ»․ Պատմաբան, ֆինանսիստ եւ ոստիկան

Wed, 18 Mar 2026 08:20:00 +0400


Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնագիտությամբ պատմության դասատու է, նրա 3 տեղակալները՝ ֆինանսիստներ եւ ոստիկան։ Պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղար Համլետ Բատիկյանը նույնպես կրթությամբ ու աշխատանքային փորձով կապ չունի պաշտպանական ոլորտի հետ․ ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը, 2013-2014 թթ. պաշտոնավարել է որպես «Աշտարակ կաթ» ՓԲԸ-ի իրավաբանական բաժնի ղեկավար, 2013-2017 թթ.՝ «ԱրթԷլա» իրավաբանական գրասենյակի տնօրեն, 2014-2016 թթ.՝ «Տնտեսաիրավական վերլուծությունների կենտրոն» ՀԿ-ի գլխավոր տնօրեն, 2017-2019 թթ.՝ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման (ենթակառուցվածքների) նախարարության իրավաբանական բաժնի պետ։ 2021թ․ դեկտեմբերի 8-ից որպես ՊՆ գլխավոր քարտուղար պաշտոնավարող, անկուսակցական Համլետ Բատիկյանը, սակայն, ընդգրկվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակում։ Նա ՔՊ-ի ընտրացուցակի ձեւավորման առաջին փուլի քվեարկության արդյունքներով զբաղեցրել է 172-րդ տեղը՝ ստանալով ընդամենը 79 քվե։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Անտառային հրդեհը 12 մարդու կյանք է խլել

Անտառային հրդեհը 12 մարդու կյանք է խլել Fri, 10 Jul 2026 19:00:33 +0400 Իսպանիայի Ալմերիա…

3 րոպե ago

Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի

Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի Fri, 10…

3 րոպե ago

Վահագն Արսենյանը հրաժարական է տվել

Վահագն Արսենյանը հրաժարական է տվել Fri, 10 Jul 2026 18:49:45 +0400 ՔՊ-ական մարզպետ Վահագն Արսենյանն…

14 րոպե ago

Օրենք չի մնացել, որ չխախտվի

Օրենք չի մնացել, որ չխախտվի Fri, 10 Jul 2026 18:45:30 +0400 Մեկ-երկու օր առաջ Նիկոլենք…

18 րոպե ago

Մալաթիա–Սեբաստիայի թաղապետը հրաժարական է տվել

Մալաթիա–Սեբաստիայի թաղապետը հրաժարական է տվել Fri, 10 Jul 2026 18:44:33 +0400 Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար…

19 րոպե ago

Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրում հրդեհ է բռնկվել․ 4 մարտական հաշվարկ է մեկնել

Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրում հրդեհ է բռնկվել․ 4 մարտական հաշվարկ է մեկնել Fri, 10…

29 րոպե ago