«Հրապարակ»․ Որքան է արժեցել ադրբեջանցիների հետ «կլոր սեղան»-ը՝ ՀՀ բյուջեի վրա

«Հրապարակ»․ Որքան է արժեցել ադրբեջանցիների հետ «կլոր սեղան»-ը՝ ՀՀ բյուջեի վրա

Wed, 18 Mar 2026 08:30:00 +0400


Հայաստանում փետրվարի 13-14-ը «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում անցկացվել էր երկկողմ «կլոր սեղան», որի ընթացքում հանդիպել էին Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչները։

Միջոցառումը անցկացվել է Ծաղկաձորի Էյթի Էյթ Դելյուքս հյուրանոցում։ Վարչապետի աշխատակազմի և նշված հյուրանոցի միջև կնքված պայմանագրի համաձայն 8 898 910 դրամ է վճարվել Էյթի Էյթ ՍՊԸ-ին՝ հյուրանոցային ծառայությունների մատուցման համար։ Ընկերությունը փետրվարի 13-14-ին տրամադրել է հյուրանոցային 35 համար՝ 46 անձի համար, այդ թվում 2 հատ մեկտեղանի (Premium Suite), 26 հատ մեկտեղանի՝ (26 անձ), 6 հատ երկտեղանի՝ (12 անձ) և 1 հատ վեց տեղանի՝ (6 անձ)։ Պայմանագրում ներառված է եղել նաև սրահների վարձակալություն՝ 65 անձի համար՝ կոնֆերանս սրահ (Gold) և սրահ (Cinema)։

Կազմակերպվել է նաև սննդի մատուցում և սպասարկման ծառայություն։ Մասնավորապես՝ ֆուրշետ և սուրճի ընդմիջում՝ 65 անձի համար, սուրճի և թեյի ընդմիջում՝ 65 անձի համար, Գալա ընթրիք՝ 50 անձի համար և ընթրիք՝ 15 անձի համար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Այդ կինը՝ իր կեցվածքով, իմ պատկերացրած քաղաքացու օրինակն է

Այդ կինը՝ իր կեցվածքով, իմ պատկերացրած քաղաքացու օրինակն է Sun, 22 Mar 2026 14:15:01 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով