Հինգշաբթի , 4 Հունիսի 2026

«Հրապարակ»․ Որքան է արժեցել ադրբեջանցիների հետ «կլոր սեղան»-ը՝ ՀՀ բյուջեի վրա

«Հրապարակ»․ Որքան է արժեցել ադրբեջանցիների հետ «կլոր սեղան»-ը՝ ՀՀ բյուջեի վրա

Wed, 18 Mar 2026 08:30:00 +0400


Հայաստանում փետրվարի 13-14-ը «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում անցկացվել էր երկկողմ «կլոր սեղան», որի ընթացքում հանդիպել էին Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչները։

Միջոցառումը անցկացվել է Ծաղկաձորի Էյթի Էյթ Դելյուքս հյուրանոցում։ Վարչապետի աշխատակազմի և նշված հյուրանոցի միջև կնքված պայմանագրի համաձայն 8 898 910 դրամ է վճարվել Էյթի Էյթ ՍՊԸ-ին՝ հյուրանոցային ծառայությունների մատուցման համար։ Ընկերությունը փետրվարի 13-14-ին տրամադրել է հյուրանոցային 35 համար՝ 46 անձի համար, այդ թվում 2 հատ մեկտեղանի (Premium Suite), 26 հատ մեկտեղանի՝ (26 անձ), 6 հատ երկտեղանի՝ (12 անձ) և 1 հատ վեց տեղանի՝ (6 անձ)։ Պայմանագրում ներառված է եղել նաև սրահների վարձակալություն՝ 65 անձի համար՝ կոնֆերանս սրահ (Gold) և սրահ (Cinema)։

Կազմակերպվել է նաև սննդի մատուցում և սպասարկման ծառայություն։ Մասնավորապես՝ ֆուրշետ և սուրճի ընդմիջում՝ 65 անձի համար, սուրճի և թեյի ընդմիջում՝ 65 անձի համար, Գալա ընթրիք՝ 50 անձի համար և ընթրիք՝ 15 անձի համար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Լարվածությունը կնվազի, եթե հայկական կողմը հրաժարվի երկաթուղու կառավարումն այլ երկրի փոխանցելու մտքից

«Հրապարակ». Լարվածությունը կնվազի, եթե հայկական կողմը հրաժարվի երկաթուղու կառավարումն այլ երկրի փոխանցելու մտքից Thu, 04 …