Հինգշաբթի , 12 Նոյեմբերի 2026

Ինչ է խոստացել ԵՄ դեսպանը

Ինչ է խոստացել ԵՄ դեսպանը

Wed, 11 Nov 2026 13:06:46 +0400


«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Հարություն Հարությունյանը դրական է գնահատել Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսի հետ ունեցած հանդիպումը։

Նոյեմբերի 11-ին, ԵՄ գրասենյակի դիմաց կազմակերպված բողոքի ակցիայի ընթացքում նա նշել է, որ հանդիպման ժամանակ եվրոպացի դեսպանին են փոխանցել իրենց նամակը և հանգամանալից ներկայացրել ստեղծված իրավիճակի վերաբերյալ մտահոգությունները։

Հարությունյանի խոսքով՝ դեսպանը մանրամասն ծանոթացել է բարձրացված հարցերին, գրառումներ կատարել և խոստացել պատշաճ ուշադրություն դարձնել դրանց։ Նա նաև տեղեկացրել է, որ ԵՄ ներկայացուցիչները կուսումնասիրեն ներկայացված խնդիրները, համապատասխան դիտարկումներ կիրականացնեն և հնարավորինս սեղմ ժամկետներում հրապարակային դիրքորոշում կհայտնեն։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ռուսաստանի հետ հարաբերությունները շտկելու փոխարեն ավելի է վատացրել

Ռուսաստանի հետ հարաբերությունները շտկելու փոխարեն ավելի է վատացրել Sat, 15 Aug 2026 16:15:35 +0400 Կառավարության …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով