Չորեքշաբթի , 4 Նոյեմբերի 2026

Թրամփը խոստացել է լքել նախագահական պաշտոնը

Թրամփը խոստացել է լքել նախագահական պաշտոնը

Mon, 02 Nov 2026 21:00:42 +0400


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է պաշտոնաթող լինել իր ժամկետի ավարտին՝ չնայած ընտրողների լայն աջակցությանը։

«Այո, ես կհեռանամ։ Ես ուրախ կլինեի կրկին առաջադրվել, եթե հնարավորություն ունենայի, բայց օրենքում ձևակերպումը շատ խիստ է։ Ես ուրախ կլինեի առաջադրվել։ Վերջերս նրանք հարցում անցկացրեցին, և ես բոլորից մեծ տարբերությամբ առաջ անցա», – ասել է նա «Նյու Յորք Փոստ»-ին տված հարցազրույցում։

Նա ընդգծել է, որ դեռ երկու տարի ունի Օվալաձև աշխատասենյակում, և որ այդ ընթացքում կարող է շատ բան անել։

Թրամփը Միացյալ Նահանգների նախագահ է եղել 2017-ից 2021 թվականներին։ Նա կրկին հաղթեց նախագահական ընտրություններում 2024 թվականի նոյեմբերին և պաշտոնը ստանձնեց 2025 թվականի հունվարի 20-ին՝ դառնալով երկրի 47-րդ նախագահը։ ԱՄՆ Սահմանադրության 22-րդ փոփոխության համաձայն՝ նույն անձը չի կարող երկու անգամից ավելի ընտրվել նախագահ։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Թրամփը կանխել է եվրոպացիների կողմից միջուկային հակամարտություն սկսելը․ Լուկաշենկո

Թրամփը կանխել է եվրոպացիների կողմից միջուկային հակամարտություն սկսելը․ Լուկաշենկո Tue, 03 Nov 2026 14:30:29 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով