Երեքշաբթի , 3 Նոյեմբերի 2026

«Մեթադոնը» վաճառել են․ բացահայտվել է «բառիգության» շղթա

«Մեթադոնը» վաճառել են․ բացահայտվել է «բառիգության» շղթա

Mon, 02 Nov 2026 21:15:34 +0400


Օգոստոսի 20-ին «Հրապարակ»-ը գրել էր Կախվածությունների բուժման ազգային կենտրոնում իրականացվող մեթադոնային ծրագրի մասին։ Խոսքը մի ծրագրի մասին է, որի շրջանակում թմրամոլությամբ տառապող մարդկանց` բժշկի նշանակմամբ անվճար մեթադոն են տրամադրում։ Նպատակն այն է, որ մարդիկ կարողանան աստիճանաբար հրաժարվել ապօրինի թմրանյութերից և բուժում ստանան։

Բայց այս ծրագրի հետ կապված մի խնդիր կա․ բուժման համար անվճար տրամադրվող մեթադոնը երբեմն հայտնվում է փողոցում ու վաճառվում։ Մեր նախորդ հրապարակման ժամանակ այս հարցը տվել էինք Լենտրոնի տնօրեն Կարո Շահվերդյանին։ Նա վստահեցրել էր, որ մեթադոն ստանում են միայն այն մարդիկ, որոնց մոտ համապատասխան ախտորոշում կա, իսկ դեղամիջոցի տրամադրումը վերահսկվում է։ Ճիշտ է, տնօրենը չէր բացառել, որ մեթադոնը կարող է հայտնվել ապօրինի շրջանառության մեջ, բայց նշել էր, որ գործող մեխանիզմները հնարավորինս նվազեցնում են այդ ռիսկը։ Ամբողջ բանն այն է, որ տարբեր երկրներում այս ծրագիրը մի քիչ այլ կերպ են իրականացնում` նման բուժման կարիք ունեցող անձը հենց բժշկական հիմնարկում` բժիշկների հսկողության ներքո է ընդունում դեղորայքը, իսկ մեզանում դեղը տալիս են հիվանդին եւ նա սրվակն իր հետ տանում է, հետո` բերում հանձնում:

Ինչպես ցույց է տալիս վերջին դեպքը, վերահսկողությունը չի աշխատում։ Մեր տեղեկություններով՝ իրավապահները բացահայտել են մեթադոնի ապօրինի վաճառքի դեպք։ Ըստ իրավապահների՝ Արսեն Կարապետյան անունով մի քաղաքացի, որը մեթադոնային բուժում էր ստանում հենց Կախվածությունների բուժման ազգային կենտրոնում, իրեն տրամադրված մեթադոնի մի մասը 10 հազար դրամով վաճառել է Արամ Գրիգորյանին։ Արամն էլ այն վաճառել է Արմեն Պետրոսյանին։ Արմեն Պետրոսյանը ձերբակալվել է, և նրա մոտ խուզարկությամբ մեթադոն է հայտնաբերվել։ Այսինքն՝ «բառիգության» դեպք է արձանագրվել։ Արսեն Կարապետյանի և Արամ Գրիգորյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Փորձեցինք այս դեպքի մասին կրկին զրուցել Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի տնօրեն Կարո Շահվերդյանի հետ։ Սակայն հեռախոսազանգին պատասխանած կինը հայտնեց, որ տնօրենը տեղում չէ, և որոշել է հարցերին գրավոր պատասխանել եւ մեզ առաջարկեցին գրավոր դիմել։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ռուսաստանում վետերանների թիվը գերազանցում է 3 միլիոնը

Ռուսաստանում վետերանների թիվը գերազանցում է 3 միլիոնը Sun, 01 Nov 2026 19:30:35 +0400 Ռուսաստանում տարբեր …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով