Երկուշաբթի , 9 Նոյեմբերի 2026

Մասկը խոստացել է, որ կաթված ստացած մարդիկ կկարողանան կրկին քայլել առաջիկա տարիներին

Մասկը խոստացել է, որ կաթված ստացած մարդիկ կկարողանան կրկին քայլել առաջիկա տարիներին

Sat, 07 Nov 2026 22:45:59 +0400


Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը խոստացել է, որ իր Neuralink ընկերության տեխնոլոգիայի շնորհիվ կաթված ստացած մարդիկ առաջիկա տարիներին կվերականգնեն շարժունակությունը։

«Neuralink-ը մարդկանց կրկին քայլելու և ձեռքերը օգտագործելու հնարավորություն կտա առաջիկա տարիներին», – գրել է նա X սոցիալական ցանցում։

Մասկն այս խոսքերն օգտագործել է՝ մեկնաբանելով Նոլանդ Արբոյի մասին գրառումը, ով դարձել է ուղեղի իմպլանտ ստացած առաջին մարդը։

Մասկը 2024 թվականի հունվարի 30-ին հայտարարեց, որ աշխարհում առաջին մարդը ուղեղի իմպլանտ է ստացել։ Նա դարձել է 29-ամյա Արբոն, ով ամբողջովին անդամալույծ է եղել դժբախտ պատահարի արդյունքում, որի ժամանակ վնասվել է նրա ողնաշարը։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Իգդիրում սպասում են հայ-թուրքական սահմանի բացմանը

Իգդիրում սպասում են հայ-թուրքական սահմանի բացմանը Wed, 04 Nov 2026 11:00:09 +0400 Թուրքական «Sondakika» լրատվամիջոցում …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով