Չորեքշաբթի , 11 Նոյեմբերի 2026

Տաշած քարը գետնին չմնաց

Տաշած քարը գետնին չմնաց

Wed, 11 Nov 2026 13:15:18 +0400


Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը հոկտեմբերի 30-ին որոշել էր իր օգնական Աշխեն Ամիրխանյանին նոյեմբերի 2-ից ազատել զբաղեցրած պաշտոնից։ Որպես այդ որոշման հիմք՝ նշված է Աշխեն Ամիրխանյանի անձնական դիմումը։ 52-ամյա Աշխեն Ամիրխանյանը, ըստ իր ֆեյսբուքյան էջի տվյալների, նախկինում պաշտոն է զբաղեցրել Արցախի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունում։ Ամիրխանյանին հարցրինք աշխատանքից ազատման դիմում գրելու պատճառը, պատասխանեց. «Ես չգիտեմ` ով ինչի համար է ազատվում աշխատանքից, երբեք էլ չեմ հետաքրքրվել։ Իսկ քանի որ ղեկավարի օգնականի պաշտոնում իմ առաջադրանքը պատվով հասցրել եմ վերջնակետին եւ սովոր չեմ (առանց աշխատելու) աշխատավարձ ստանալ, տեղափոխվում եմ այն աշխատանքին, որտեղ կարող եմ աշխատավարձ վաստակել։ Այսքանը»։ Բայց մի քանի օրից իմացանք, որ «տաշած քարը գետնին չի մնացել»․ Ամիրխանյանն իր էջում գրել է, որ նոյեմբերի 4-ից աշխատում է որպես Դիլիջանի երկրագիտական թանգարանի եւ պատկերասրահի փոխտնօրեն․ «Նոր եռանդով` նոր աշխատանքային ուղի»։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Աշխեն Ալեքսանյանը բանտից դուրս կգա 8-9 ամսից

«Հրապարակ». Աշխեն Ալեքսանյանը բանտից դուրս կգա 8-9 ամսից Fri, 25 Sep 2026 09:30:41 +0400 Վերաքննիչ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով