Շաբաթ , 24 Հոկտեմբերի 2026

Դավիթ Գևորգյանը նշանակվել է «Արարատցեմենտ» ՓԲԸ կառավարիչ

Դավիթ Գևորգյանը նշանակվել է «Արարատցեմենտ» ՓԲԸ կառավարիչ

Thu, 30 Jul 2026 18:33:31 +0400


Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Դավիթ Գևորգյանին նշանակել է «Արարատցեմենտ» ՓԲԸ-ի կառավարիչ-տնօրեն։

Այսօր առավոտյան՝ կառավարության նիստից հետո, Պապոյանը հայտարարել էր, որ պատրաստվում է գնալ ընկերություն և կատարել տնօրենի նշանակումը։

«Այստեղ օրենսդրությունն այլ կարգավորում է նախատեսում։ Կառավարումն ամբողջությամբ անցել է Էկոնոմիկայի նախարարությանը, և տնօրենը լինելու է նախարարության աշխատակից»,- նշել էր նա։

«Հավաստիացնում եմ՝ մենք պակաս շահագրգռված չենք, որ տնտեսական ակտիվներն ամբողջությամբ աշխատեն։ «Նոյը» կվերաբացվի։ Քննարկեցինք նաև խաղողի մթերման հարցը, քանի որ եթե գործարանը չաշխատի, մթերումների հետ կապված խնդիրներ կառաջանան»,- ասել էր Պապոյանը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետն ու Հայ առաքելական եկեղեցին

«Հրապարակ»․ Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետն ու Հայ առաքելական եկեղեցին Thu, 08 Oct 2026 09:15:07 +0400 2021թ․ …