Դատարանը ՔՊ-ական թեկնածուի դեմ հայցով որոշում է կայացրել
Mon, 23 Nov 2026 23:43:25 +0400

Սպիտակ համայնքի ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Քաջայր Նիկողոսյանը կշարունակի ընտրապայքարը։ Վարչական դատարանը մերժել է գրանցումը չեղարկելու թիվ 22 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի հայցը: Դատարանի այսօրվա վճիռը վերջնական է։
Հիշեցնենք, որ ՔՊ-ական համայնքապետը աշխատանքից ազատել էր մրցակից «Բարոյական արժեքներ» կուսակցության թեկնածուներին՝ փոխքաղաքապետին ու երեք վարչական ղեկավարների: Հենց այս հանգամանքը հաշվի առնելով էլ ԸԸՀ-ն դիմել էր դատարան, այն դիտարկելով որպես վարչական ռեսուրսի կիրառում։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր