Անի Խաչատրյանը սուտ է խոսել․ նա դատարանում հարցաքննվելու է

Անի Խաչատրյանը սուտ է խոսել․ նա դատարանում հարցաքննվելու է

Wed, 18 Mar 2026 09:45:36 +0400


Նոր Նորքի նախկին թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանի եւ ակտիվիստ Արթուր Չախոյանի ու Մեսրոպ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործը նախորդ տարվա օգոստոսից դատարանում է՝ դատավոր Սաթենիկ Անդրեասյանի վարույթում։

Հիշեցնենք, որ 2025-ի ապրիլի 29-ին ակտիվիստ Արթուր Չախոյանն ու Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը բողոքի ակցիա էին իրականացրել թաղապետարանի մոտ` յոգուրտ լցնելով թաղապետի նկարի վրա, որը դրանից առաջ մասնավոր հեռախոսազրույցում հայհոյել էր նրանց: Հաջորդ օրը` ապրիլի 30-ին, Արթուր Չախոյանը գնացել էր Նոր Նորք վարչական շրջան` հանրային քննարկման մասնակցելու, որի ժամանակ թաղապետի կողմնակիցները` Տեր-Մարգարյանի ակտիվ մասնակցությամբ, ծեծել էին նրան` հենց տեսախցիկների առաջ: Տիգրան Տեր-Մարգարյանը, որը «Հանրապետություն» կուսակցության անդամ է, հետո նշել էր, որ լավ է արել, որ հայհոյել է եւ ծեծել, եւ նրան պաշտպանել էին իր կուսակիցները: Բայց հանրային ճնշման ներքո իրավապահները ստիպված էին քրեական գործ հարուցել: Ընդ որում, 2 գործ հարուցվեց․ մեկը՝ ակտիվիստների նկատմամբ, մյուսը` ծեծողների: Երեւանի քաղաքապետարանից, անդրադառնալով տեղի ունեցածին, նշել էին, որ բռնությունը՝ ցանկացած դրսեւորմամբ, անընդունելի է, ընդ որում՝ բռնությունը միայն ֆիզիկականը չէ: Միջադեպից հետո Արթուր Չախոյանի աչքի տակ կապտուկ կար, եւ դեմքին՝ արյունազեղման նշաններ:

Նշենք, որ բոլոր վեց մեղադրյալների, այդ թվում՝ Տիգրան Տեր-Մարգարյանի, Արթուր Չախոյանի եւ Մեսրոպ Մանուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել բացակայելու արգելքը։ Մենք հետաքրքրվեցինք, թե ինչ փուլում է գործը: Մեսրոպ Մանուկյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ գործով նիստեր են տեղի ունենում, հասել են դատարանում վկաների հարցաքննության փուլին, առաջիկայում հարցաքննվելու է «Հանրապետություն» կուսակցությունից Անի Խաչատրյանը․ «Ինքը ցուցմունք է տվել, հարցաքննվելու է այդ ցուցմունքի շրջանակում: Իմ գնահատմամբ՝ ինքը սուտ, շառլատան բաներ է արել, սուտ բաներ է խոսել, այդ փուչիկը դատարանում կտրաքի, բայց «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցչի համար դա նորմալ երեւույթ է։ Հարցաքննվելու են նաեւ թաղապետարանի աշխատողները, որոնք Արթուրի հետ են եղել»։

– Ինչպե՞ս են նիստերն անցնում` նորմա՞լ մթնոլորտում։

– Նորմալը ո՞րն է, այդ մարդիկ գնացել, գրել են իմ վրա, որ ես յոգուրտ չեմ լցրել, ուրիշ բան եմ լցրել իրենց դեմքին, բայց քաղաքակիրթ աշխարհում նման ակցիաներ իրականացվում են, չգիտեմ՝ այդ մարդիկ իրենց ինչի են ստորացված զգացել, զգացե՞լ են, թե՞ չէ, այդ պահը չի եղել, որ հասկանամ՝ իմ գործով տուժածն իրեն ինչքան է ստորացված զգացել։

– Եթե յոգուրտ չէ, բա իրենք ի՞նչ են ասում` ի՞նչ եք լցրել։

– Այդ հարցն իրենց տվեք, եթե ինձ հարցնում եք, ես ասում եմ՝ յոգուրտ եմ լցրել, իրենք չգիտեմ ինչ են պատկերացնում, դա իրենց երեւակայությունն է, երեւի ինչ-որ մանկական տրավմաներ ունեն, դրա հետ է ասոցացվում։ Ես ամենայն պատասխանատվությամբ ասում եմ՝ յոգուրտ եմ լցրել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մերցի այցը Կիև դժգոհություն է առաջացրել Գերմանիայում

Մերցի այցը Կիև դժգոհություն է առաջացրել Գերմանիայում Sun, 04 Oct 2026 23:45:29 +0400 «Այլընտրանք Գերմանիայի…

2 ժամ ago

«Այս պատմությունը պարզապես ցավ չէ։ Այն հոգու ճիչ է»․ Թաթուլի քույր

«Այս պատմությունը պարզապես ցավ չէ։ Այն հոգու ճիչ է»․ Թաթուլի քույր Sun, 04 Oct 2026…

2 ժամ ago

Զրկվել է ասպետական կոչումից

Զրկվել է ասպետական կոչումից Sun, 04 Oct 2026 23:30:06 +0400 Մեծ Բրիտանիայի Ռամզածովային ուժերի նախկին…

2 ժամ ago

Նա նախաճաշին 2 հազար դոլարանոց խավիար է ուտում․ Պիմբլետը բացատրել է, թե ինչու չի հարգում Ծառուկյանին

Նա նախաճաշին 2 հազար դոլարանոց խավիար է ուտում․ Պիմբլետը բացատրել է, թե ինչու չի հարգում…

2 ժամ ago

«Մանչեսթեր Սիթին» գանգատարկել է իր դեմ կայացված որոշումը

«Մանչեսթեր Սիթին» գանգատարկել է իր դեմ կայացված որոշումը Sun, 04 Oct 2026 23:00:46 +0400 Անգլիական…

3 ժամ ago

Աղոթքի նախաճաշը՝ ոմանց ոգևորությունը. Ռուբեն եպիսկոպոս Զարգարյան

Աղոթքի նախաճաշը՝ ոմանց ոգևորությունը. Ռուբեն եպիսկոպոս Զարգարյան Sun, 04 Oct 2026 22:49:24 +0400 Ռուբեն եպիսկոպոս…

3 ժամ ago