Արյունոտ շղթա․ հետախուզության նախարարին է՞լ են սպանել
Wed, 18 Mar 2026 12:30:37 +0400
Իրանական ընդդիմադիր լրատվամիջոցները հայտնում են ԻՀՀ հետախուզության նախարար Իսմայիլ Խաթիբի սպանության մասին։
Նշվում է, որ նա սպանվել է Իսրայելի գիշերային հարձակման ժամանակ։
Այս լուրը դեռևս պաշտոնապես չի հաստատվել։
Հիշեցնենք, որ Իսրայելի պաշտպանության բանակի վերջին գրոհի հետևանքով զոհվել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին և նրա որդին՝ Մորթազը։ Բացի այդ, իսրայելական կողմը պնդում է, որ վերացրել է մի քանի բարձրաստիճան զինվորականների, գեներալների։
Հիշեցնենք, որ իսրայելա-ամերիկյան ռազմական արշավի հետևանքով Իրանը շարունակում է մեծ կորուստներ կրել․ արդեն հայտնի է Իրանի նախկին գերագույն առաջնորդ Խամենեիի, նրա ընտանիքի անդամների, ինչպես նաև ՊՆ նախկին նախարարի ու մյուս ղեկավարների մահվան մասին։