ՍԴ դատավորների աշխատավարձերը կբարձրացվեն
Wed, 18 Mar 2026 12:58:51 +0400

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ նախատեսվում է բարձրացնել Սահմանադրական դատարանի դատավորների աշխատավարձերը՝ հաշվի առնելով նրանց մասնագիտական փորձը։ Նրա խոսքով՝ գործող վարձատրությունը լիարժեք չի արտացոլում այդ պաշտոնի բարձր կարգավիճակը, ուստի համակարգի վերանայման անհրաժեշտություն կա։
Պետաիրավական հանձնաժողովի նիստում նախարարը ընդգծել է, որ փոփոխությունները ներառելու են նաև մինչ այժմ կատարված կարգավորումները, այդ թվում՝ հավելավճարների հաշվարկման նոր մեխանիզմները, որոնք ներդրվում են փուլային սկզբունքով և կարտացոլվեն համապատասխան օրենսդրական ակտերում։
Միաժամանակ Գալյանը նշել է, որ աշխատավարձերի կոնկրետ չափի վերաբերյալ հստակ թիվ նշել հնարավոր չէ, քանի որ դատավորների ստաժը տարբեր է։ Նրա գնահատմամբ՝ միջին աճը կարող է կազմել մոտ 200–300 հազար դրամ, իսկ որոշ դեպքերում հնարավոր է հասնի մինչև 400 հազար դրամի։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր