Չորեքշաբթի , 10 Հունիսի 2026

Կուբան պատասխանել է Թրամփի՝ կղզին գրավելու սպառնալիքներին

Կուբան պատասխանել է Թրամփի՝ կղզին գրավելու սպառնալիքներին

Wed, 18 Mar 2026 13:00:09 +0400


Կուբան անհաղթահարելի դիմադրություն կցուցաբերի արտաքին ագրեսիայի դեպքում։ Այս մասին հայտարարել է Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելը` մեկնաբանելով կղզու սահմանադրական կարգը տապալելու ԱՄՆ սպառնալիքները։
«Վատագույն սցենարի պարագայում էլ Կուբայի ժողովուրդը վստահ է, որ ցանկացած արտաքին ագրեսոր անհաղթահարելի դիմադրության կհանդիպի», – գրել է նա Х սոցցանցում։

Նախագահի խոսքով՝ ԱՄՆ–ն գրեթե ամեն օր սպառնում է տապալել Կուբայի սահմանադրական կարգը՝ որպես պատրվակ օգտագործելով 60 տարվա ճնշումների և կղզին մեկուսացնելու փորձերի հետևանքով առաջացած տնտեսական դժվարությունները։
«Նրանք փորձում են և հայտարարում են երկիրը, նրա ռեսուրսները, նրա սեփականությունը և նույնիսկ նրա տնտեսությունը (որը փորձում են խեղդել) գրավելու ծրագրերի մասին` մեզ կոտրելու համար։ Միայն դրանով է բացատրվում այն ​​կատաղի տնտեսական պատերազմը, որն օգտագործվում է որպես կոլեկտիվ պատիժ ամբողջ ժողովրդի դեմ», – գրել է քաղաքական գործիչը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն սպառնացել էր Կուբային «թշնամական հեղաշրջմամբ», հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները շուտով ինչ-որ բան կանի Կուբայի հետ, ինչպես նաև նշել, որ «Կուբայի գրավումը մեծ պատիվ կլինի»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Թրամփը չի բացառել Իրանի Խարգ կղզին վերահսկողության տակ վերցնելու հնարավորությունը

Թրամփը չի բացառել Իրանի Խարգ կղզին վերահսկողության տակ վերցնելու հնարավորությունը Mon, 30 Mar 2026 11:00:58 …