Հինգշաբթի , 28 Մայիսի 2026

Իշխանությունները որոշել են «սեփական ուժերով» ապահովել մայիս 28-յան բազմամարդությունը

Իշխանությունները որոշել են «սեփական ուժերով» ապահովել մայիս 28-յան բազմամարդությունը

Thu, 28 May 2026 00:15:33 +0400


Գաղտնիք չէ, որ իշխանությունների վիճակը լավ չէ` անկախ նրանից թե ինչ են իրենք փորձում ցույց տալ ու ինչքան թվացյալ ինքնավստահ ելույթներ են ունենում։

Վերջին շրջանում իշխանության գրեթե բոլոր հավաքները կա’մ դատարկ են, կա’մ կիսադատարկ, կա’մ հանրապետության մի ծայրից մյուս ծայրը սեփական մասսովկայով գնալու հաշվին բազմամարդություն են ապահովում, նախապես հրահանգավորելով ՔՊ-ական քաղաքապետերի, մարզպետերի ու այլ քիչ թե շատ մարդաքանակ ապահովել կարողացող կուսակցականների։

Սա իհարկե սիրո և սատարման ցուցիչ չէ, ընդհակառակը` ճիշտ հակառակը, պետական ապարատում շատերը վախենում են մասսովկայում չներգրավվելու դեպքում` զրկվել աշխատանքից, այդ վախից դրդված էլ գնում են Փաշինյանի տարբեր հավաքներին։ Մայիս 28֊յան ցուցահանդես֊շքերթի հետ կապված տևական ժամանակ է իշխանությունները պատրաստվում են, մայրաքաղաքը քաոսի են վերածել արդեն քանի օր է, կաթվածահար անելով երթևեկությունն ու խոչընդոտելով մարդկանց տեղաշարժը։ Արդեն տևական ժամանակ է անոնսավորում են տարբեր զինատեսակների ցուցադրման մասին, բայց վերջին շրջանի պարբերաբար կրկնվող իրենց ֆիասկոներն աչքի առաջ ունենալով վախենում են, որ մարդիկ անգամ այս ցուցահանդես֊շքերթն են մերժելու ու չգնան հանրապետության հրապարակ։ Դա կանխելու համար պլանավորել են «սեփական ուժերով»փորձել բազմամարդություն ապահովել։

«Հրապարակ»-ի հետ զրույցում մի պայմանագրային զինծառայող նեղսրտեց, պատմելով որ ինքն արձակուրդի մեջ է, բայց ստիպում են մայիսի 28֊ին քաղաքացիական հագուստով գնալ հանրապետության հրապարակ, մասնակցելու ցուցահանդես֊շքերթին։ Պարզվում է ոչ միայն զինծառայողներին ստիպում են բազմամարդություն ապահովել իշխանությունների կազմակերպած տարատեսակ հավաքներին, այլև արդեն ընտրությունների հետ կապված էլ են հրահանգավորել, որ ընտրեն գործող իշխանություններին, օգտագործելով հոգեբանական ճնշումներ ու շանտաժներ, մանավանդ ատեստացիա անցած զինծառայողների նկատմամբ: Ու վստահեցրել են, որ «իմանալու են», թե ում են ընտրել ու դա անհետևանք չի մնալու, եթե իշխանություններին ընտրած չլինեն։

Ճիշտ այնպես, ինչպես անում էին նախկինում, մի բան էլ ավելի կատարելագործված:

Արեգ Մարգարյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Չճանաչել ամերիկացիների նշանակման օրինականությունը

Չճանաչել ամերիկացիների նշանակման օրինականությունը Wed, 27 May 2026 18:15:44 +0400 Արեւմուտքը մեծացնում է ճնշումը հայ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով