Լարիջանիից բացի սպանել են նաև նրա որդուն․ ո՞վ կփոխարինի ԱԱԽ քարտուղարին

Լարիջանիից բացի սպանել են նաև նրա որդուն․ ո՞վ կփոխարինի ԱԱԽ քարտուղարին

Wed, 18 Mar 2026 13:30:10 +0400


Իրանական լրատվամիջոցները ցուցադրում են Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի և նրա որդու՝ Մորթազի դագաղները։

Ալի Լարիջանիի սպանությունից հետո նրա պաշտոնը կարող է ստանձնել կառավարության կոշտ ուղեգծի կրող Սաիդ Ջալիլին, որը ներկայումս նպատակահարմարության խորհրդի անդամ է։

Ջալիլին նախկինում 2007-2013 թվականներին զբաղեցրել է Աազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի պաշտոնը. այդ ժամանակահատվածում նա նաև եղել է երկրի գլխավոր բանակցողը միջուկային ծրագրի շուրջ։

Ավելի վաղ գրել ենք, այս ֆոնին Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Լարիջանիի սպանությունը «չի ազդի իշխանության կայունության վրա» Իսլամական Հանրապետությունում։ Նա հավելել է, որ ամերիկացիներն ու իսրայելցիները «դեռ չեն գիտակցել, որ Իրանն ունի հզոր քաղաքական կառուցվածք», և որ «գլխավոր գործոնը մնում է համակարգի ուժը, այլ ոչ թե անհատները»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Կրեմլը դատապարտել է Լարիջանիի սպանությունը

Կրեմլը դատապարտել է Լարիջանիի սպանությունը Wed, 18 Mar 2026 15:30:14 +0400 Ռուսաստանը խստորեն դատապարտում է …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով