Չորեքշաբթի , 18 Մարտի 2026

Թե ինչպես են բյուջեից 140 մլն պարտվել կազինոյում

Թե ինչպես են բյուջեից 140 մլն պարտվել կազինոյում

Wed, 18 Mar 2026 14:07:55 +0400


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Վեդիի բժշկական կենտրոնի շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ խնդիր է, և նախարարությունը վերանայում է ֆինանսական հոսքերը ու կառավարման գործընթացները։ Նրա խոսքով՝ ձեռնարկվում են վերահսկողական քայլեր՝ ներառյալ հաշվետվությունների և տեխնիկական մեխանիզմների ստուգում։

Նախարարը տեղեկացրել է, որ հիվանդանոցի աշխատակիցների աշխատավարձերը վճարված են, նշանակվել է ժամանակավոր պաշտոնակատար, և բուժհաստատությունը գտնվում է ուղիղ վերահսկողության ներքո։ Նա հավելել է, որ հարուցվել է քրեական գործ, և պետությանը հասցված ֆինանսական վնասը պետք է վերականգնվի։

Հիշեցնենք, որ Վեդիի բժշկական կենտրոնի նախկին տնօրենը, որը նաև քաղաքական թիմի ներկայացուցիչ էր և համայնքային պաշտոն զբաղեցնող անձ, մեղադրվում է բուժհաստատության բյուջեից շուրջ 140 միլիոն դրամի կորուստի մեջ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով