Կարապետյանի մշակած «Ուժեղ խաղաղություն» ծրագրով առաջարկվում են հետևյալ լուծումները

Կարապետյանի մշակած «Ուժեղ խաղաղություն» ծրագրով առաջարկվում են հետևյալ լուծումները

Wed, 18 Mar 2026 14:26:20 +0400


«Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի ներկայացրած «Ուժեղ խաղաղություն» անվտանգության ծրագրի շնորհանդեսի ժամանակ կուսակցության անվտանգային թիմի ղեկավար Արթուր Ավանեսյանը, ով ունի երկարամյա զինվորական ծառայություն է անցել, ընդգծել է, որ ուժեղ պետության հիմքը փորձառու և պատրաստված բանակն է։ Նրա խոսքով՝ սահմանին անցկացրած տարիները հնարավորություն են տվել լավ ճանաչել հակառակորդի հնարավորություններն ու մարտավարությունը, ինչի արդյունքում ձևավորվել է համոզմունք, որ անհրաժեշտ է ժամանակակից պահանջներին համապատասխանող բանակ։

Ավանեսյանը նշել է, որ ազգային անվտանգությունը նախևառաջ կապված է կամքի և ինքնավստահության հետ, այլ ոչ թե միայն զինվորական պարգևների։ Նրա գնահատմամբ՝ Հայաստանը գտնվում է բարդ ժամանակահատվածում, և երկիրը պետք է դիմակայի ինչպես արտաքին, այնպես էլ ներքին մարտահրավերներին։

Նա ընդգծել է, որ հիմնական սպառնալիքը թուլությունն ու անվստահությունն են սեփական ուժերի նկատմամբ։ Այդ համատեքստում ներկայացվել են ծրագրային առաջարկներ, որոնք ներառում են սահմանների պաշտպանական համակարգերի արդիականացում, արհեստական բանականության և սենսորային տեխնոլոգիաների կիրառմամբ խելացի վերահսկողության ներդրում, ինչպես նաև վաղ նախազգուշացման ռազմական հետախուզական համակարգի ստեղծում։

Ծրագրով նախատեսվում է նաև միասնական կառավարման մեխանիզմի ձևավորում զինված ուժերում, տեղական ռազմաարդյունաբերական համալիրի զարգացում՝ արտաքին կախվածությունը նվազեցնելու նպատակով, և պաշտպանական կարողությունների ընդլայնում։

Ավանեսյանը նշել է, որ առաջնահերթ խնդիրներից է երկրի օդային տարածքի պաշտպանությունը՝ հակաօդային պաշտպանության ժամանակակից միջոցների կիրառմամբ։ Նրա խոսքով՝ անվտանգ երկինքը կարևոր նախապայման է զինվորի և պետության պաշտպանության համար։

Նա նաև ընդգծել է զինվորական ծառայության հեղինակության բարձրացման, սպայական կրթական չափանիշների վերանայման և ռազմավարական մտածողության ու տեխնոլոգիական պատրաստվածության զարգացման անհրաժեշտությունը։ Նրա համոզմամբ՝ ուժեղ բանակը պետք է գործի դիվանագիտության հետ համադրությամբ, քանի որ անվտանգության ապահովումը պահանջում է երկու հենասյուն՝ զինված ուժեր և արտաքին քաղաքականություն։

Ելույթի ավարտին նա հայտարարեց, որ իր կյանքի մեծ մասը ծառայել է սահմանին և այսօր իր բոլոր որոշումները գնահատում է մեկ չափանիշով՝ արդյոք դրանք կուժեղացնեն Հայաստանը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Երկու կադր՝ երեկվա իրադարձություններից․․․

Երկու կադր՝ երեկվա իրադարձություններից․․․ Mon, 30 Mar 2026 20:49:56 +0400 Երկու կադր երեկվա իրադարձություններից․․․ ՆԳՆ…

9 րոպե ago

Բյուրեղավանի «Արև» մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է

Բյուրեղավանի «Արև» մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է Mon, 30 Mar 2026 20:45:05 +0400 Սննդամթերքի…

14 րոպե ago

Ալիևայի հայտարարությունը պատահական հայտարարություն չէ․ կարևոր դիտարկում

Ալիևայի հայտարարությունը պատահական հայտարարություն չէ․ կարևոր դիտարկում Mon, 30 Mar 2026 20:39:16 +0400 «Այսօր տեղեկություն…

19 րոպե ago

Արդարության մարդիկ․ Դավիթ Անանյան՝ պետական համակարգից մինչև քաղաքական պայքար

Արդարության մարդիկ․ Դավիթ Անանյան՝ պետական համակարգից մինչև քաղաքական պայքար Mon, 30 Mar 2026 20:34:41 +0400…

24 րոպե ago

Ամերիկյան դեսպանատունը նախազգուշացրել է

Ամերիկյան դեսպանատունը նախազգուշացրել է Mon, 30 Mar 2026 20:30:52 +0400 Բաղդադում ամերիկյան դեսպանատունը նախազգուշացրել է,…

28 րոպե ago

Մի հատ չզիջվող բան ունի՝ իր աթոռն է. Նարեկ Կարապետյան

Մի հատ չզիջվող բան ունի՝ իր աթոռն է. Նարեկ Կարապետյան Mon, 30 Mar 2026 20:24:53 +0400…

34 րոպե ago