Ի՞նչ հանդիպումներ կան այսօր. Չեմպիոնների լիգա
Wed, 18 Mar 2026 17:15:10 +0400

Չեմպիոնների լիգայում այսօր կավարտվեն 1/8 եզրափակիչ փուլի պատասխան հանդիպումները։
Այսօր կկայանան մի շարք կարևոր խաղեր, որոնք կվճռեն քառորդ եզրափակիչ դուրս եկող թիմերին։
Երևանի ժամանակով 21:45-ին Բարսելոնան կընդունի Նյուքասլ Յունայթեդին։ Առաջին խաղում գրանցվել է ոչ-ոքի՝ 1:1։
Կեսգիշերին նախատեսված են ևս երեք հանդիպումներ։ Լիվերպուլը կմրցի Գալաթասարայի հետ․ առաջին խաղում հաղթել է թուրքական թիմը՝ 1:0 հաշվով։
Նույն ժամին Բավարիան ուժերը կչափի Ատալանտաի հետ։ Գերմանական ակումբը առաջին խաղում խոշոր առավելություն է ստացել՝ 6:1։
Մյուս խաղում Տոտենհեմը կհանդիպի Աթլետիկո Մադրիդին։ Առաջին հանդիպումն ավարտվել է իսպանական թիմի հաղթանակով՝ 5:2։
Այսպիսով, այս խաղերի արդյունքներով հայտնի կդառնան մրցաշարի հաջորդ փուլի բոլոր մասնակիցները։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր