Երեքշաբթի , 4 Օգոստոսի 2026

Ի՞նչ է այսօր առաքվելու Ադրբեջանից Հայաստան

Ի՞նչ է այսօր առաքվելու Ադրբեջանից Հայաստան

Tue, 14 Apr 2026 09:30:28 +0400


Ադրբեջանն այսօր Հայաստան կուղարկի դիզվառելիքով լի ևս 22 երկաթուղային վագոն։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ բացի այդ, Ռուսաստանից Հայաստան տարանցիկ ճանապարհով կուղարկվի պարարտանյութով լի 4 երկաթուղային վագոն։
Հիշեցնենք` շուրջ 35 տարվա դադարից հետո առաջին անգամ 2025 թ․ դեկտեմբերի 19–ին Ադրբեջանից Վրաստանի տարածքով ՀՀ Տավուշի մարզի «Այրում» կայարան հասավ 22 վագոնից բաղկացած գնացքը` 1218 տոննա A95 տեսակի բենզինով։

2026 թ․ հունվարի 7–ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանը նավթամթերքի ավելի խոշոր խմբաքանակ կուղարկի Հայաստան: Ադրբեջանի Մաքսային կոմիտեի տվյալներով` միայն հունվարին Հայաստանն Ադրբեջանից 2 մլն 403,6 հազար դոլարի բենզին և դիզելային վառելիք է ներկրել։ Սա կազմում է երկրի ընդհանուր արտահանման 0,1 տոկոսը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Մեր վիճակը բարդ է, քանի որ մենք շարունակում ենք ընկալվել որպես Նիկոլ Փաշինյանի պրոյեկտ

«Հրապարակ». Մեր վիճակը բարդ է, քանի որ մենք շարունակում ենք ընկալվել որպես Նիկոլ Փաշինյանի պրոյեկտ …