Պարտավորեցրել են վերականգնել «Ամերիկայի ձայնի» աշխատանքը

Պարտավորեցրել են վերականգնել «Ամերիկայի ձայնի» աշխատանքը

Wed, 18 Mar 2026 17:30:19 +0400


Ամերիկյան գործող վարչակազմը պետք է վերականգնի «Ամերիկայի ձայնի» (Voice of America, VoA) աշխատանքը։ Նման վճիռ է կայացրել ԱՄՆ ֆեդերալ դատավոր Ռոյս Լամբերթը։ Վերջինս պարտավորեցրել է ԱՄՆ Գլոբալ մեդիագործակալությանը (USAGM) մինչեւ հաջորդ շաբաթ ներկայացնել «Ամերիկայի ձայնի» հեռարձակման վերականգնման պլանը։

Հիշեցնենք, որ USAGM-ը կատարում է հիմնական ֆինանսական հատկացումները այն լրատվամիջոցների համար, որոնք գործում են ԱՄՆ սահմաններից դուրս՝ մամուլի ազատության սահմանափակումներ ունեցող երկրներում։ Իր վճռում դատավոր Լամբերթը ընդգծել է հատուկ կերպով, որ ԱՄՆ Կոնգրեսը հստակ պահանջներ է սահմանել նշված գործակալության ֆինանսավորման վերաբերյալ։

Հիշեցնենք, որ դատավոր Լամբերթը նաեւ անօրինական էր համարել հաղորդավար Քարի Լեյքի նշանակումը USAGM-ի ղեկավար։ Այս որոշմամբ՝ «Ամերիկայի ձայնում» իրականացված զանգվածային կրճատումները համարվել են ոչ օրինական եւ մինչեւ մարտի 23-ը ազատված 1042 աշխատակիցները պետք է վերականգնվեն իրենց աշխատանքում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Իրանի հարավում նավթագազային ենթակառուցվածքներին հարվածի պատասխանը չի ուշացել

Իրանի հարավում նավթագազային ենթակառուցվածքներին հարվածի պատասխանը չի ուշացել Wed, 18 Mar 2026 23:30:28 +0400 Իրանագետ…

50 րոպե ago

Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին և Լարսում

Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին և Լարսում Wed, 18 Mar 2026 23:15:00 +0400 Փրկարար ծառայությունը…

1 ժամ ago

Ողբերգական դեպք՝ Սյունիքում․ 3 ուղևոր տեղում մահացել է

Ողբերգական դեպք՝ Սյունիքում․ 3 ուղևոր տեղում մահացել է Wed, 18 Mar 2026 23:00:00 +0400 Մարտի…

1 ժամ ago

34-ամյա տղամարդը կալանավորվել է

34-ամյա տղամարդը կալանավորվել է Wed, 18 Mar 2026 22:45:00 +0400 Մարտի 17-ին Բագրատաշենի սահմանային անցակետում…

2 ժամ ago

ՄԻՊ ներկայացուցիչներն «Արմավիր» ՔԿՀ են այցելել

ՄԻՊ ներկայացուցիչներն «Արմավիր» ՔԿՀ են այցելել Wed, 18 Mar 2026 22:30:45 +0400 ՄԻՊ գրասենյակից հաղորդագրություն…

2 ժամ ago

Երբ կվերականգնվի ջրամատակարարումը

Երբ կվերականգնվի ջրամատակարարումը Wed, 18 Mar 2026 22:15:27 +0400 «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր…

2 ժամ ago