Ներկայացրել են բարեփոխումների «ճանապարհային քարտեզը»
Wed, 18 Mar 2026 18:30:35 +0400

Եվրամիությունը ներկայացրել է Ուկրաինային՝ ԵՄ անդամակցության բարեփոխումների վերաբերյալ «ճանապարհային քարտեզը»։ Չնայած դրան, պաշտոնապես Կիեւի հետ Բրյուսելը ԵՄ անդամակցության բանակցություններ սկսել չի կարող, քանի որ առկա է Հունգարիայի արգելափակումը։ Եվրամիությունը Ուկրաինայի հարցում որոշել է գործել մի փոքր այլ կերպ՝ սովորական ընթացակարգից, տրամադրելով արտոնյալ կարգավիճակ՝ անդամակցության բանակցությունները սկսելու համար։ Դա թույլ կտա անդամակցության գործընթացն իրականացնել արագացված կարգով։
Ներկա ճանապարհային քարտեզը բարձոոխումների ընդհանուր փաթեթի հերթական խմբին են վերաբերվում, իսկ ընդհանուր առմամբ՝ շարունակվում են աշխատանքները այն առաջնահերթ 10 ուղղություններով իրականացվելիք ռեֆորմների հետ կապված, որոնք համաձայնեցվել էին Կիեւի եւ Բրյուսելի կողմից Լվովում՝ անցյալ տարվա դեկտեմբերին։ Առաջնահերթ են համարվել օրենքի եւ իրավունքի գերակայությունը, կոռուպցիայի դեմ պայքարը, ուժեղ եւ հաշվետու դեմոկրատական կառույցների ստեղծումը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր