Իշխան Չեսար Օրբելյանի ապարանքը կվերականգնե՞ն

Իշխան Չեսար Օրբելյանի ապարանքը կվերականգնե՞ն

Thu, 19 Mar 2026 11:50:53 +0400


Եղեգիս համայնքի Հորս բնակավայրում գտնվող «Իշխան Չեսար Օրբելյանի ապարանք (Չեսարի դարպաս)» հուշարձանի հարակից հողատարածքներն ու գույքը ճանաչվել են հանրային գերակա շահ։ Այս որոշումը հաստատվել է Հայաստանի կառավարության նիստում։

Կառավարության որոշմամբ նպատակ է դրվել ապահովել հուշարձանի պահպանությունն ու վերականգնումը, ինչպես նաև ստեղծել պայմաններ դրա լիարժեք գործարկման համար։ Այդ գործընթացը կիրականացնի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

Նախատեսվում է ամբողջացնել հուշարձանի տարածքը, իրականացնել գիտական ուսումնասիրություններ և հնագիտական պեղումներ, ինչպես նաև ամրակայել և վերականգնել պահպանված կառույցների մնացորդները։ Բացի այդ, ծրագրում ընդգրկված են ներդրումային նախաձեռնություններ, որոնք միտված են հուշարձանի հետագա օգտագործմանն ու զարգացմանը։

2024 թվականին նախարարության պատվերով արդեն մշակվել է Չեսար Օրբելյանի պալատի և հարակից եկեղեցու վերականգնման ու տարածքի բարեկարգման նախագիծը, որի արժեքը կազմում է 8 միլիոն 789 հազար դրամ։ Ծրագիրը նախատեսում է հուշարձանի ամբողջական վերականգնում։

Պատմականորեն Հորս գյուղը եղել է Օրբելյանների՝ միջնադարյան Հայաստանի ազդեցիկ իշխանական տոհմերից մեկի նստավայրը։ Այստեղ պահպանվել են 13–14-րդ դարերի քաղաքացիական ճարտարապետության արժեքավոր նմուշներ՝ պալատական համալիրի և եկեղեցու ավերակներ։ Տարածքում առկա են նաև արձանագրություններ, որոնք նվիրված են իշխանաց իշխան Լիպարիտի որդի Չեսար Օրբելյանին և նրա կնոջը՝ Խորիշահ իշխանուհուն, որը հանդիսանում էր հայտնի զորահրամանատար Սարգիս Զաքարյանի թոռնուհին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով