Եթե սա նախընտրական գովազդ էր, ամառային զորակոչն էլ թող կրճատեին

Եթե սա նախընտրական գովազդ էր, ամառային զորակոչն էլ թող կրճատեին

Thu, 19 Mar 2026 12:30:04 +0400


Կառավարության շենքի դիմաց զինվորների ծնողները շարունակում են բողոքի ակցիա իրականացրել՝ բարձրացնելով պարտադիր զինծառայության ժամկետի կրճատման հարցը։

Ակցիայի մասնակիցներից մեկը նշել է, որ չի ցանկանում հավատալ, թե ծառայության ժամկետի կրճատման որոշումը նախընտրական նպատակներով է արվել։ Նրա խոսքով՝ եթե դա իսկապես նման նպատակ է ունեցել, ապա տրամաբանական կլիներ նույն մոտեցումը կիրառել նաև ամառային զորակոչի նկատմամբ՝ այդ կերպ ավելացնելով աջակցությունը քաղաքացիների կողմից։

Միաժամանակ նա ընդգծել է, որ իրենց հիմնական պահանջը մնում է անփոփոխ՝ կրճատել 2025 թվականի ամառային զորակոչի զինվորների ծառայության ժամկետը նույնպես ։ Ծնողի խոսքով՝ այս պահին իրենց որդիները գտնվում են դիրքերում և տեղյակ չեն տեղի ունեցող իրադարձություններից, իսկ իրենք՝ որպես ծնողներ, բարձրացնում են հարցը՝ համարելով, որ ներկայիս իրավիճակը արդար չէ։

Բողոքի ակցիայի ընթացքում ծնողները նաև դիմում են ներկայացրել Կառավարությանը՝ պաշտոնապես փոխանցելով իրենց պահանջներն ու դժգոհությունները։

«Եթե սա նախընտրական գովազդ էր, լավ կանեին, որ ամառային զորակոչն էլ կրճատեին»,- նշել են նրանք:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Սահմանային պատի կառուցումն ավարտել են

Սահմանային պատի կառուցումն ավարտել են Thu, 10 Sep 2026 00:00:48 +0400 Ֆինլանդիայի իշխանությունները ավարտել են…

39 րոպե ago

Առաջիկա ամիսները կօգտագործեն՝ խաղաղության հասնելու համար

Առաջիկա ամիսները կօգտագործեն՝ խաղաղության հասնելու համար Wed, 09 Sep 2026 23:45:56 +0400 Ուկրաինան մտադիր է…

54 րոպե ago

Մշտական տագնապի մեջ․ մեր տառապանքը փորձ ունի, աչքն էլ տեսածից է վախենում

Մշտական տագնապի մեջ․ մեր տառապանքը փորձ ունի, աչքն էլ տեսածից է վախենում Wed, 09 Sep…

1 ժամ ago

Ռուս երգիչների յութուբյան ալիքներ են արգելափակվել

Ռուս երգիչների յութուբյան ալիքներ են արգելափակվել Wed, 09 Sep 2026 23:30:39 +0400 Ուկրաինական իշխանությունները երկրի…

1 ժամ ago

Նիկոլ Փաշինյան, Ջեյհուն Բայրամով, Բաքվի սահմանադրական պահանջները․ օրվա գլխավոր թեմաները

Նիկոլ Փաշինյան, Ջեյհուն Բայրամով, Բաքվի սահմանադրական պահանջները․ օրվա գլխավոր թեմաները Wed, 09 Sep 2026 23:16:17…

1 ժամ ago

Արտակարգ դեպք՝ Վարդանանց փողոցում

Արտակարգ դեպք՝ Վարդանանց փողոցում Wed, 09 Sep 2026 23:15:45 +0400 Սեպտեմբերի 7-ի առավոտյան ՆԳՆ օպերատիվ…

1 ժամ ago