«Նրան մեզ հանձնեք»․ Քոչարյանի առաջադրումը նոր հիստերիա է հարուցել Բաքվում

«Նրան մեզ հանձնեք»․ Քոչարյանի առաջադրումը նոր հիստերիա է հարուցել Բաքվում

Thu, 19 Mar 2026 13:45:04 +0400


Մարտի 16-ին հայտնի դարձավ, որ «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է։ Նա «Հայաստան» դաշինքի թեկնածուն էր նաեւ 2021 թվականի ընտրություններում։ Սա, իհարկե, կանխատեսելի սցենար էր` անակնկալ չէր։ Ներքաղաքական դիսկուրսն արդեն, Քոչարյանի առաջադրման հետ կապված, մի քանի թեզ է հրապարակ նետել․ ոմանք պնդում են, որ ՀՀ երկրորդ նախագահի մասնակցությունը հունիսյան խորհրդարանական ընտրություններին ձեռնտու է Նիկոլ Փաշինյանին, որպեսզի նա հերթական անգամ ժողովրդին «ահաբեկի» նախկինների վերադարձով ու դրա, իբր, ծանր հետեւանքներով, արդյունքում վերարտադրման լեգիտիմ պայմաններ ունենալով։ Որոշներն էլ կարծում են, որ, ընդհակառակը, Փաշինյանն է ձեռնտու Քոչարյանին, քանի որ նրա դեմ պայքարելը, այսքան կորուստներից հետո, ուժեղ ու փորձառու ղեկավար Ռ. Քոչարյանի համար, որը ժամանակին պետություն է ղեկավարել, եւ որի ժամանակ Հայաստանն անվտանգ է եղել, ձեռնտու է ՀՀ երկրորդ նախագահին:

Բայց եթե ներհայաստանյան քննարկումներում հարցը դրված է բացառապես ապագա խորհրդարանի «բովանդակության» եւ ըստ այդմ՝ Հայաստանին սպասվող ապագայի հարթության վրա, հարեւան Ադրբեջանում Քոչարյանի առաջադրմանն արձագանքել են կանխատեսելի քինախնդրությամբ ու հիշաչարությամբ՝ այդ «ծխածածկույթի» տակ կրկին ակնարկելով, որ սատարում են Փաշինյանին, եւ Բաքուն շատ է ուզում, որ նա վերարտադրվի։ Քոչարյանին հիշատակելիս իշխանամետ քարոզչակայքերը հիշեցնում են նրա առնչությունը ղարաբաղյան պատերազմին, Խոջալուի դեպքերին եւ այլն՝ նրան ներկայացնելով բացասական կերպարում։

«Վարչապետի թեկնածուի (Ռոբերտ Քոչարյան՝ խմբ․) կենսագրության մեջ նման փաստերը, կարծես, քիչ են մտահոգում հայ ռեւանշիստներին, եթե ընդհանրապես մտահոգում են: Եվ «Հայաստան» դաշինքը հենց դա է՝ ռեւանշիստներ: Ավելին, Ռոբերտ Սեդրակովիչն արդեն իսկ խոստանում է իր համաքաղաքացիներին «ավելի լավ խաղաղություն»: Նիկոլ Փաշինյանն արդեն առարկել է եւ բավականին ողջամիտ. «ավելի լավ խաղաղության» հասնելն առանց նոր պատերազմի հնարավոր չի լինի»»,- գրում է ադրբեջանցի իշխանամետ քարոզիչ, քաղաքագետ Նուրանին։ Նրա խոսքով, Քոչարյանը երբեք ընտրություններում չի հաղթել որպես ընդդիմության առաջնորդ։

«Հայաստանում, Ռոբերտ Քոչարյանի կլանի 10 տարվա եւ Սերժ Սարգսյանի կլանի նույնքան տարվա կառավարման ավարտից հետո շատերը հոգնել են «ղարաբաղյան կլանի» բռնապետությունից եւ, անշուշտ, չէին ցանկանա, որ այն վերադառնար։ Բայց Քոչարյանն իսկապես կարող է բավականին վտանգավոր մրցակից լինել Փաշինյանի համար։ Եվ, որքան էլ պարադոքսալ հնչի, հնարավոր լուծումը կարող է լինել արմատական սցենարը՝ Քոչարյանին Բաքվին արտահանձնելը, որը նրան միջազգային հետախուզման մեջ է դրել»,- երեւակայության գիրկն ընկնելով՝ նշել է փորձագետը։ Բայց գուցե սա նոր մեսիջ-հանձնարարությո՞ւն է Փաշինյանին․․․

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է

Երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է Fri, 09 Oct 2026 10:32:10 +0400 Հոկտեմբերի 8-ին ՆԳՆ ոստիկանության…

18 րոպե ago

Թրամփն արժանի է Նոբելյան խաղաղության մրցանակին․ Ալիևը հիշեցրել է Երևանի և Բաքվի քայլի մասին

Թրամփն արժանի է Նոբելյան խաղաղության մրցանակին․ Ալիևը հիշեցրել է Երևանի և Բաքվի քայլի մասին Fri,…

20 րոպե ago

«Հրապարակ». Խոսողների դեմ ռեպրեսիաներով լռեցնելու են նրանց, ովքեր դեռ չեն խոսում

«Հրապարակ». Խոսողների դեմ ռեպրեսիաներով լռեցնելու են նրանց, ովքեր դեռ չեն խոսում Fri, 09 Oct 2026…

35 րոպե ago

Դաժան որոշում․ կալանավորին կգնդակահարեն ուղիղ եթերում, Թրամփը դեմ չէ

Դաժան որոշում․ կալանավորին կգնդակահարեն ուղիղ եթերում, Թրամփը դեմ չէ Fri, 09 Oct 2026 10:00:11 +0400…

50 րոպե ago

Ռուսական հարվածների պատճառով Լեհաստանը կործանիչներ է օդ բարձրացրել

Ռուսական հարվածների պատճառով Լեհաստանը կործանիչներ է օդ բարձրացրել Fri, 09 Oct 2026 10:00:04 +0400 Երեկ…

50 րոպե ago

«Հրապարակ»․ Վստահ եմ, որ ոչ թե մահափորձի, այլ առողջությանը վնաս հասցնելու համար են դատելու

«Հրապարակ»․ Վստահ եմ, որ ոչ թե մահափորձի, այլ առողջությանը վնաս հասցնելու համար են դատելու Fri,…

1 ժամ ago