Հույսը «լավ տղերքի» վրա դնելու և հատակին ծեփվելու կործանարար հետևանքները

Հույսը «լավ տղերքի» վրա դնելու և հատակին ծեփվելու կործանարար հետևանքները

Thu, 19 Mar 2026 16:38:58 +0400


Պատկերացրեք իրավիճակ, երբ ոմն մեկը քո հարևանությամբ տարիներ շարունակ քո ճակատին շատ ուղիղ ասել է, որ գալու է քո ու քո հարազատ եղբոր հարցերը լուծի, ասել է, քիչ է՝ նաև պարբերաբար ցույց է տվել, որ պատրաստվում է դրան․ զենք է գնում, մարզվում է, գալիս է՝ հետախուզում է ձեր տան դիրքն ու բակը։ Մի խոսքով, դու էլ հույսդ դրել ես հարևան «լավ տղերքի» վրա, որ իբր սրանք կգան, մեջքիդ կկանգնեն, քեզ ու եղբորդ բան ասող չի լինի, գրում է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։

«Մի օր գալիս են հետևներիցդ, ոչ մի «լավ տղա» կողքի բակից չի հասնում, փոխարենը լուռ նայում է, թե ոնց են ձեր հարցերը լուծում։ Էս կռվի ժամանակ եղբորդ, պայմանական ասած, շատ ծանր վնասում են կամ կարող ենք ասել՝ սպանում են, քեզ էլ ծեփում են հատակին։ Հիմա դրանից հետո էդ մարդասպանն ասում է․ նայի, քո հետևից էլ եմ գալու, քեզ հանկարծ չտեսնեմ՝ ոտքի կանգնես, ոնց հատակին ծեփված կայիր, կմնաս տենց, մեկ է՝ հարցերդ լուծելու եմ։ Այդ ընթացքում հեռու հարևաններից, ընկերներից գալիս են, ասում են՝ արի, օգնենք հատակից վեր կենաս, մի քիչ մարզվես, ուժեղանաս, մենք կարանք մի կարճ ժամանակ մեջքիդ կանգնենք, ուշքի գաս։ Փոխարենը ասում ես՝ չէ, սկսում ես երկրպագել եղբորդ սպանողին, արդարացնել նրան, բոլոր ոստիկաններին ասել՝ ճիշտ է արել, ես նման եղբայր չեմ էլ ունեցել, սխալ եմ մտածել սաղ կյանք։ Դառնում ես իր կամակատարը, ոչ մի կերպ չես ուզում ոտքի կանգնել, սկսում ես նորմալ ու հաճելի դարձնել քո՝ հատակին ընկած լինելը։ Հետո, երբ գալիս են մարդիկ, որոնք մարզվելու, ուժեղանալու, ինքնապաշտպանվելու նպատակ ունեն, ասում ես՝ ոնց, պետք է մնալ ընկած։

Ալիևի մարդը՝ գերագույն գլխավոր «մուտիլովշիկը», Հայաստանը հատակին ընկած պահելու երաշխավորն է, դրա համար ով գալիս է՝ լավ կամ ոչ այնքան լավ, բայց որևէ միտք է առաջ քաշում հատակից վեր կենալու, ագրեսիվանում է, հասնում ջանին։

Մարդը, ով 2018-ին եկավ աննախադեպ ժողովրդական աջակցությամբ, վերջին ութ տարիների ընթացքում բերեց երեք պատերազմ, փաստացի ցեղասպանություն, բերեց մեր գլխին Ալիևի զավթողական հայեցակարգ, բերեց ստորացում ու նվաստացում, համաձայնվեց դառնալ Ալիևի մարդը՝ մենակ, որ մնա իշխանության ու ապահովի Հայաստանի հատակին ընկած մնալը։ Չի ստացվելու․ Հայաստանը ոտքի է կանգնելու, թեկուզ մենակ հենց այն պատճառով, որ իր ճակատին հակառակորդն ուղիղ ասել է, որ գալու է հետևից, ու այս անգամ պետք է այդ չարաբաստիկ օրը կանխել՝ ուժեղ լինելով, ոչ թե հարևան «լավ տղերքի» կամ հակառակորդի՝ գոյություն չունեցող բարի կամքի վրա հույս դնելով․․․»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հորմուզի նեղուցին այլընտրանք են գտել

Հորմուզի նեղուցին այլընտրանք են գտել Thu, 19 Mar 2026 18:00:44 +0400 Իրանի կողմից Հորմուզի նեղուցով…

19 րոպե ago

Վճռորոշ օր է. ինչ հանդիպումներ կան

Վճռորոշ օր է. ինչ հանդիպումներ կան Thu, 19 Mar 2026 17:45:41 +0400 Մարտի 19-ին եվրոպական…

34 րոպե ago

18 տարվա ազատազրկման է դատապարտվել՝ պետական դավաճանության համար

18 տարվա ազատազրկման է դատապարտվել՝ պետական դավաճանության համար Thu, 19 Mar 2026 17:30:15 +0400 Ռուսաստանում…

49 րոպե ago

Սրտիկ արեք ու անցեք

Սրտիկ արեք ու անցեք Thu, 19 Mar 2026 17:15:34 +0400 Գարուն է։ Լոռիում ձյան տակից…

1 ժամ ago

Ավելի քան 450 ժամ՝ առանց ինտերնետի․ Իրանում նոր ճգնաժամ է

Ավելի քան 450 ժամ՝ առանց ինտերնետի․ Իրանում նոր ճգնաժամ է Thu, 19 Mar 2026 17:00:54…

1 ժամ ago

Երբ մրցակցին չկարողանա «նախկին» ասելով վարկաբեկել, կասի՝ նիկոլական է

Երբ մրցակցին չկարողանա «նախկին» ասելով վարկաբեկել, կասի՝ նիկոլական է Thu, 19 Mar 2026 16:45:12 +0400…

2 ժամ ago