Մինչև 15 հազար դոլար գրավ ԱՄՆ վիզայի համա՞ր

Մինչև 15 հազար դոլար գրավ ԱՄՆ վիզայի համա՞ր

Thu, 19 Mar 2026 19:45:00 +0400


ԱՄՆ Պետքարտուղարությունը մարտի 18-ին ընդունած որոշմամբ ընդլայնել է այն երկրների ցանկը, որոնց քաղաքացիների համար ԱՄՆ մուտք գործելիս նախատեսվում է լրացուցիչ ֆինանսական երաշխիք։ Ցանկում ավելացվել է ևս 12 երկիր, այդ թվում՝ Վրաստանը, և այժմ նման պահանջին ենթակա երկրների ընդհանուր թիվը հասել է 50-ի։

Խոսքը վերաբերում է B1/B2 տիպի՝ տուրիստական և գործարար վիզաներին դիմող քաղաքացիներին, որոնք պարտավոր կլինեն վճարել կանխիկ գրավ։ Այս նախաձեռնությունը գործարկվել է որպես փորձնական ծրագիր՝ սկսած 2025 թվականի օգոստոսի 20-ից և նախատեսված է գործել մինչև 2026 թվականի օգոստոսի 5-ը։ Մինչ այս պահը պարզ չէ՝ արդյոք ծրագիրը կերկարաձգվի նշված ժամկետից հետո։

Վրաստանի քաղաքացիների համար նոր կանոնը կսկսի կիրառվել 2026 թվականի ապրիլի 2-ից։ Գրավի չափը կարող է կազմել 5,000-ից մինչև 15,000 դոլար՝ կախված հյուպատոսական հարցազրույցի ընթացքում կայացվող անհատական որոշումից։

Նշվում է, որ եթե դիմորդը լիովին համապատասխանի վիզայի պայմաններին և այցից հետո ժամանակին վերադառնա հայրենիք, ապա վճարված գումարը կվերադարձվի։ Նույնը վերաբերում է նաև այն դեպքերին, երբ ստացված վիզան որևէ պատճառով չի օգտագործվում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

10 միլիոն դոլար պարգեւավճար են խոստացել՝ հավաստի տեղեկության դիմաց

10 միլիոն դոլար պարգեւավճար են խոստացել՝ հավաստի տեղեկության դիմաց Sun, 15 Mar 2026 12:00:00 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով