Չորեքշաբթի , 18 Նոյեմբերի 2026

Որքան գումար կարող է աշխատել Իրանը՝ Հորմուզի նեղուցով նավերի անցման վճար գանձելով

Որքան գումար կարող է աշխատել Իրանը՝ Հորմուզի նեղուցով նավերի անցման վճար գանձելով

Thu, 09 Apr 2026 09:30:59 +0400


Իրանը տարեկան կարող է մինչեւ 64 միլիարդ դոլար վաստակել՝ Հորմուզի նեղուցով անցնող յուրաքանչյուր նավից 2 միլիոն դոլար անցման վճար գանձելու դեպքում։ Այս մասին հայտարարել է իրանական պետական հեռուստառադիոընկերության ղեկավարի տեղակալ Հասան Աբեդինին։

Իրանից պաշտոնյան ասել է, որ ներկայումս Հորմուզի նեղուցը վերածվել է Իրանի կառավարման ներքո գտնվող ողջամիտ միջանցքի, որտեղով տարեկան անցնում է 32 հազար նավ։ Եթե ամեն նավից գանձվի 2 միլիոն դոլար վճար, ապա Իրանը կարող է տարեկան 64 միլիարդ դոլար վաստակել։

Հիշեցնենք, որ ներկայումս Իրանի եւ Միացյալ Նահանգների միջեւ հաստատվել է երկշաբաթյա հրադադար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Ո՞նց կարող էր Ժիրայր Լիպարիտյանը դառնալ նիկոլիզմի գաղափարների տարածողը

«Հրապարակ». Ո՞նց կարող էր Ժիրայր Լիպարիտյանը դառնալ նիկոլիզմի գաղափարների տարածողը Wed, 18 Nov 2026 10:45:51 …