Գահաժառանգի որդու համար 7 տարվա ազատազրկում է պահանջել

Գահաժառանգի որդու համար 7 տարվա ազատազրկում է պահանջել

Thu, 19 Mar 2026 20:00:17 +0400


Օսլոյի դատախազությունը 7 տարի եւ 7 ամսվա ազատազրկում է պահանջել Նորվեգիայի գահաժառանգ արքայադստեր՝ Մետե Մարիտի ավագ որդու՝ Մարիուս Բորգ Խյոյբիի համար։ 29-ամյա Խյոյբին մեղադրվում է 4 կնոջ հանդեպ սեքսուալ բռնություն գործադրելու, նախկին ընկերուհիների հանդեպ ֆիզիկական եւ հոգեբանական բռնություն գործադրելու, թմրանյութեր օգտագործելու եւ երթեւեկության կանոնները խախտելու մեջ։

Ընդհանուր առմամբ՝ նրան մեղսագրվում է 38 հանցադրվագ, որոնք կատարվել են 2018-24 թթ։ Խյոյբին իր հերթին դեռ փետրվարին հայտարարել էր, որ չի ընդունում իրեն առաջադրված ծանր մեղադրանքները, երբ ներկայացվել էր դատախազության մեղադրական եզրակացությունը, իսկ թեթեւ մեղադրանքների հարցում իր մեղավորությունն ընդունել է մասնակի։ Նշենք, որ այս գործը տհաճ իրավիճակի մեջ է դրել նորվեգական արքայական ընտանիքին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Թուրքիայում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել․ մանրամասներ

Թուրքիայում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել․ մանրամասներ Thu, 26 Mar 2026 13:00:56 +0400 Թուրքիայի Էլազիգ…

2 րոպե ago

Իշխանությունները մայիսի 28-ին շքերթ են անցկացնելու

Իշխանությունները մայիսի 28-ին շքերթ են անցկացնելու Thu, 26 Mar 2026 12:58:23 +0400 «Մայիսի 28-ին՝ Հանրապետության…

5 րոպե ago

Նիկոլ Փաշինյանը դժգոհ է

Նիկոլ Փաշինյանը դժգոհ է Thu, 26 Mar 2026 12:51:34 +0400 Latest news from Secure News…

11 րոպե ago

«Հրապարակ». Սահմանամերձ գյուղի համայնքապետին ու նրա հարազատներին 2019-ից դատում են

«Հրապարակ». Սահմանամերձ գյուղի համայնքապետին ու նրա հարազատներին 2019-ից դատում են Thu, 26 Mar 2026 12:45:20…

18 րոպե ago

Ընդդիմադիր կանանց եռյակն արհամարհում է Արփի Դավոյանին

Ընդդիմադիր կանանց եռյակն արհամարհում է Արփի Դավոյանին Thu, 26 Mar 2026 12:42:22 +0400 Latest news…

21 րոպե ago

Արաբկիր վարչական շրջանի ղեկավարը՝ երեկվա հրդեհի մասին

Արաբկիր վարչական շրջանի ղեկավարը՝ երեկվա հրդեհի մասին Thu, 26 Mar 2026 12:40:08 +0400 Նախօրեին երեկոյան…

23 րոպե ago