«Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ ինքը չի հավակնում վարչպետի պաշտոնին, եւ դա ինձ համար շատ կարևոր է». Ատոմ Մարգարյան

«Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ ինքը չի հավակնում վարչպետի պաշտոնին, եւ դա ինձ համար շատ կարևոր է». Ատոմ Մարգարյան

Thu, 19 Mar 2026 23:15:30 +0400


Տնտեսագիտության թեկնածու, պրոֆեսոր Ատոմ Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով տեղեկացրել է, որ միանում է «Առաջարկ Հայաստանին» նախագծին։ ««Առաջարկ Հայաստանին» նախագիծը բաց, ազատ, ներկուսակցական հարթակ է, որը կարող է համադրել ու գեներացնել արդյունավետ ծրագրեր մեր երկրի բազմաբնույթ խնդիրների լուծման ուղղությամբ», – գրել է Ատոմ Մարգարյանը։

Ինչո՞ւ Գագիկ Ծառուկյանին, արդյո՞ք սա նշանակում է, որ ընտրությունների ժամանակ աջակցելու եք Ծառուկյանին, գուցե, միանալո՞ւ եք նրան:

– Ես Ծառուկյանին չեմ միացել: Դա «Առաջարկ Հայաստանին» ծրագիրն է, դա մասնագիտական, փորձագիտական հարթակ է: Թե հետո ինչ կլինի, ես չեմ կարող ասել: Գագիկ Ծառուկյանին եթե ես միանայի, կմիանայի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, բայց դրանք տարբեր բաներ են, սա է հարցը:

Այսինքն, սա նախընտրական, քաղաքական տրամաբանություն չունի՞, այս Ձեր քայլը:

– Այո, դա մասնագիտական հարթակ է, դա որպես ՀԿ է գրանցված եւ վերջ: Այդ ՀԿ-ի անդամների մեծ մասը, ում հետ ես շփվում եմ, անկուսակցականներ են, ու հետագայում ինչ կլինի, ես չգիտեմ: Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ ինքը չի հավակնում վարչպետի պաշտոնին, եւ դա ինձ համար շատ կարևոր է: Այսինքն, նա գնահատում է պրոֆեսիոնալներին, այդ պատճառով այս հարթակը ստեղծվել է, եւ դրանով է ինձ համար նախընտրելի: Այլապես, ես կարող էի մտնել մի կուսակցության մեջ, այդ թվում նաեւ «Բարգավաճի»: Բայց ինձ համար կարևոր է, որ այդ ծրագիրը պրոֆեսիոնալ լինի, իսկ թե ով ինչպես այն կօգտագործի, ինչ քաղաքական պրոցես կգնա, դա հետագայի խնդիր է: Հնարավոր է, կոալիցիա լինի, կամ այլ ինչ որ ձեւաչափ:

Եթե հետագայում Գագիկ Ծառուկյանը միանա ինչ որ քաղաքական ուժի, ենթադրենք, Սամվել Կարապետյանին, կամ Քոչարյանին, դուք նրա հե՞տ եք լինելու:

– Ես այս պահին ոչինչ չեմ կարող ասել, գուշակություններ ես չեմ անում ու չեմ ցանկանում անել:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ի՞նչ է ակնկալում Թրամփը պատմական որոշման նախաշեմին

Ի՞նչ է ակնկալում Թրամփը պատմական որոշման նախաշեմին Fri, 19 Jun 2026 10:30:11 +0400 ԱՄՆ-ն կրակի…

2 րոպե ago

«Հրապարակ». «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ից գործառույթ են խլում` տալիս մասնավորին

«Հրապարակ». «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ից գործառույթ են խլում` տալիս մասնավորին Fri, 19 Jun 2026 10:25:21 +0400…

7 րոպե ago

Դե ինչ, հայե՛ր, ինքնության մարտահրավերները դեռ նոր թափով են սկսվելու

Դե ինչ, հայե՛ր, ինքնության մարտահրավերները դեռ նոր թափով են սկսվելու Fri, 19 Jun 2026 10:20:49…

11 րոպե ago

«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանի օգնականն ուրիշ ի՞նչ պետք է աներ

«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանի օգնականն ուրիշ ի՞նչ պետք է աներ Fri, 19 Jun 2026 10:15:01 +0400…

17 րոպե ago

1-ամյա երեխայի սպանությունը բողոքի ալիք է բարձրացրել ոստիկանների դեմ

1-ամյա երեխայի սպանությունը բողոքի ալիք է բարձրացրել ոստիկանների դեմ Fri, 19 Jun 2026 10:00:12 +0400…

32 րոպե ago

«Հրապարակ»․ Հիքմեթ Հաջիեւից 30 տարի առաջ Միսիր Մարդանովն էր Դիլիջան եկել

«Հրապարակ»․ Հիքմեթ Հաջիեւից 30 տարի առաջ Միսիր Մարդանովն էր Դիլիջան եկել Fri, 19 Jun 2026…

47 րոպե ago