«Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ ինքը չի հավակնում վարչպետի պաշտոնին, եւ դա ինձ համար շատ կարևոր է». Ատոմ Մարգարյան

«Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ ինքը չի հավակնում վարչպետի պաշտոնին, եւ դա ինձ համար շատ կարևոր է». Ատոմ Մարգարյան

Thu, 19 Mar 2026 23:15:30 +0400


Տնտեսագիտության թեկնածու, պրոֆեսոր Ատոմ Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով տեղեկացրել է, որ միանում է «Առաջարկ Հայաստանին» նախագծին։ ««Առաջարկ Հայաստանին» նախագիծը բաց, ազատ, ներկուսակցական հարթակ է, որը կարող է համադրել ու գեներացնել արդյունավետ ծրագրեր մեր երկրի բազմաբնույթ խնդիրների լուծման ուղղությամբ», – գրել է Ատոմ Մարգարյանը։

Ինչո՞ւ Գագիկ Ծառուկյանին, արդյո՞ք սա նշանակում է, որ ընտրությունների ժամանակ աջակցելու եք Ծառուկյանին, գուցե, միանալո՞ւ եք նրան:

– Ես Ծառուկյանին չեմ միացել: Դա «Առաջարկ Հայաստանին» ծրագիրն է, դա մասնագիտական, փորձագիտական հարթակ է: Թե հետո ինչ կլինի, ես չեմ կարող ասել: Գագիկ Ծառուկյանին եթե ես միանայի, կմիանայի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, բայց դրանք տարբեր բաներ են, սա է հարցը:

Այսինքն, սա նախընտրական, քաղաքական տրամաբանություն չունի՞, այս Ձեր քայլը:

– Այո, դա մասնագիտական հարթակ է, դա որպես ՀԿ է գրանցված եւ վերջ: Այդ ՀԿ-ի անդամների մեծ մասը, ում հետ ես շփվում եմ, անկուսակցականներ են, ու հետագայում ինչ կլինի, ես չգիտեմ: Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ ինքը չի հավակնում վարչպետի պաշտոնին, եւ դա ինձ համար շատ կարևոր է: Այսինքն, նա գնահատում է պրոֆեսիոնալներին, այդ պատճառով այս հարթակը ստեղծվել է, եւ դրանով է ինձ համար նախընտրելի: Այլապես, ես կարող էի մտնել մի կուսակցության մեջ, այդ թվում նաեւ «Բարգավաճի»: Բայց ինձ համար կարևոր է, որ այդ ծրագիրը պրոֆեսիոնալ լինի, իսկ թե ով ինչպես այն կօգտագործի, ինչ քաղաքական պրոցես կգնա, դա հետագայի խնդիր է: Հնարավոր է, կոալիցիա լինի, կամ այլ ինչ որ ձեւաչափ:

Եթե հետագայում Գագիկ Ծառուկյանը միանա ինչ որ քաղաքական ուժի, ենթադրենք, Սամվել Կարապետյանին, կամ Քոչարյանին, դուք նրա հե՞տ եք լինելու:

– Ես այս պահին ոչինչ չեմ կարող ասել, գուշակություններ ես չեմ անում ու չեմ ցանկանում անել:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Վերելակը պոկվել է և հայտնվել հորանում. 4 քաղաքացի վնասվածք է ստացել

Վերելակը պոկվել է և հայտնվել հորանում. 4 քաղաքացի վնասվածք է ստացել Sat, 01 Aug 2026…

23 րոպե ago

Հոսանքազրկման պատճառով խաղը դադարեցվել է

Հոսանքազրկման պատճառով խաղը դադարեցվել է Sat, 01 Aug 2026 21:33:12 +0400 Շենգավիթ վարչական շրջանում հոսանքազրկումներով…

37 րոպե ago

Փաշինյանի «շուստրիությունը» ՀՀ-ն լծակ է դարձնում ուրիշի ձեռքին

Փաշինյանի «շուստրիությունը» ՀՀ-ն լծակ է դարձնում ուրիշի ձեռքին Sat, 01 Aug 2026 21:15:56 +0400 Պուտինին…

54 րոպե ago

Մոսկվայում հայտարարվել է եղանակային վտանգի «նարնջագույն» մակարդակ

Մոսկվայում հայտարարվել է եղանակային վտանգի «նարնջագույն» մակարդակ Sat, 01 Aug 2026 21:01:27 +0400 Շաբաթ և…

1 ժամ ago

Հայր Ասողիկը Սուրբ պատարագ կմատուցի Մայր տաճարում

Հայր Ասողիկը Սուրբ պատարագ կմատուցի Մայր տաճարում Sat, 01 Aug 2026 20:45:18 +0400 Մայր Աթոռ…

1 ժամ ago

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար կազմը

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար կազմը Sat, 01 Aug 2026 20:31:39 +0400 ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը…

2 ժամ ago