Ադրբեջանցին սպանել է կնոջն ու ինքնասպան եղել

Ադրբեջանցին սպանել է կնոջն ու ինքնասպան եղել

Fri, 20 Mar 2026 00:15:23 +0400


Անցյալ գիշերն հանգիստ չի եղել Ադրբեջանի Ղուբայի շրջանում։ Ծանր հանցագործություն է կատարվել։ Համաձայն այդ երկրի Գլխավոր դատախազության հրապարակած տեղեկությունների, իրավապահները տեղեկություն են ստացել, որ մահացած են գտնվել Ջեյխուն եւ Գյուլնազ Աղասիեւները։ Իրականացված քննչական գործողությունները պարզել են, որ Ջեյխուն Աղասիեւը ինքնասպան է եղել, իսկ մինչ այդ՝ սպանել է կնոջը՝ Գյուլնազ Աղասիեւային։ Պարզվել է նաեւ, որ ողբերգական միջադեպին նախորդել է ընտանեկան թունդ վեճը։ Շրջանային դատախազությունը հարուցել է միանգամից երկու քրեական գործ՝ կանխամտածված սպանության եւ ինքնասպանության դրդելու հանցակազմերով։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Այաթոլլան պահանջել է սպանել Դոնալդ Թրամփին

Այաթոլլան պահանջել է սպանել Դոնալդ Թրամփին Thu, 05 Mar 2026 19:00:00 +0400 Իրանում մեծ այաթոլլա …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով