Երկուշաբթի , 20 Ապրիլի 2026

«Քո պատվական և սուրբ Խաչով պահպանի՛ր ամենքիս». Մասյացոտնի թեմ

«Քո պատվական և սուրբ Խաչով պահպանի՛ր ամենքիս». Մասյացոտնի թեմ

Mon, 09 Mar 2026 22:00:00 +0400


Մասյացոտնի թեմում շարունակվում են միասնական ժամերգություններն ու խորհրդածությունները՝ նվիրված Մեծ Պահքի հոգևոր ճամփորդությանը։

Այս ուրբաթ՝ մարտի 13-ին, ժամը 17։00-ին, միասնական ժամերգությունը կկատարվի Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում՝ ընդառաջ Դատավորի կիրակիի։

Հայ Առաքելական Եկեղեցու Մասյացոտնի թեմը սիրով հրավիրում է բոլորին՝ աղոթքով զորանալու և դեպի Սուրբ Հարություն տանող ճանապարհը միասին անցնելու։

Աղոթք Հանգստյան ժամերգությունից.

«Կյանքս քո ձեռքերում է միշտ, Թագավո՜ր երկնավոր, իսկ հույսս Քո սուրբ Խաչն է։ Քո առջև սուրբերիդ բազմությանն ինձ համար որպես բարեխոս ընդունիր։ Դո՛ւ, որ լայնախոհ ես բոլորի հանդեպ, մի՛ անտեսիր մեզ, քանզի Քեզ ենք ապավինում, այլ Քո պատվական և սուրբ Խաչով պահպանի՛ր ամենքիս»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ադրբեջանական կողմը քանդել է օկուպացված Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցին

Ադրբեջանական կողմը քանդել է օկուպացված Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցին Thu, 16 Apr 2026 21:32:44 +0400 …