Արարատի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու կիրակնօրյա դպրոցը շուրջ 40 երեխայի է միավորում
Sun, 22 Nov 2026 19:13:40 +0400

«Սիրտդ խրատի՛ն տուր, և քո ականջները պատրա՛ստ պահիր իմաստության խոսքերին» (Առակ. ԻԳ 12)։
Արարատի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցուն կից գործող կիրակնօրյա դպրոցը շուրջ 40 երեխաների համար դարձել է հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու, նոր ընկերներ գտնելու և ջերմ մթնոլորտում ուրախ ժամանակ անցկացնելու սիրելի վայր։
Հանդիպումների ընթացքում սաները սովորում են աղոթքներ, ծանոթանում Աստվածաշնչի պատմություններին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տոներին ու ավանդույթներին։ Հոգևոր դասերին զուգահեռ կազմակերպվում են նաև տարիքին համապատասխան ստեղծագործական ու ժամանցային զբաղմունքներ՝ նկարչություն, խաղեր և հետաքրքիր այլ նախաձեռնություններ։
Մասյացոտնի թեմ
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր