Բանվորը հարգանքի է արժանի, ոչ թե դրա մասին հեքիաթների
Fri, 10 Apr 2026 12:38:27 +0400

«Իջնում եմ Սարալանջով:Գիշերվանից անձրև է, ամենուրեք ցեխ և նախապես տասնյակ ծառեր կտրած մասում 20-25 բանվոր հող են փռում:Այս մարդկանց ղեկավարը միայն խաղադրույքներ է կառավարել 2004-2017թթ.՝ Betplanet, Eurofootball, Teletoria, ուստի չի պատկերացնում՝ ինչ աշխատանք է պահանջել, որ կատարեն»,- այս մասին հայտարարել է Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը:
«Թվարկեմ խնդիրները՝ թաց հողը անգամներ ծանրացել է,սայլակի անիվները թաց հողով պատվում են և բարդացնում տեղաշարժելը,ցեխը կպնում է բանվորների կոշիկներին, ծանրացնելով քայլքը,հողը փռելը դժվար է, ցեխ դառնալու արդյունքում,աշխատանքին ծախսված ժամանակը անգամներ ավելացել է,աշխատանքի ՕԳԳ ցածր է,բանվորները հոգնում են, դժվարացած գործից նյարդանալու հետևանքով,կանաչապատման աշխատանքի մենեջմենթի 0 մակարդակ,ազարտը լավ տեղ չի տանում, երբ մարդուն գործիք ես ընկալում…Բանվորը հարգանքի է արժանի, ոչ թե դրա մասին հեքիաթների»,- նշել է նա:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր