«Հրապարակ»․ Եվրատեսիլում Հայաստանը կներկայացնի Սիմոնը

«Հրապարակ»․ Եվրատեսիլում Հայաստանը կներկայացնի Սիմոնը

Mon, 09 Mar 2026 21:45:21 +0400


«Հրապարակի» տեղեկություններով՝ այս տարի «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում Հայաստանը կներկայացնի երգիչ, պարող, շոումեն Սիմոնը (Սիմոն Հովհաննիսյան): Ամենայն հավանականությամբ, Հանրային հեռուստաընկերությունը պաշտոնապես մեր պատվիրակի անունը կհրապարակի վաղը, իսկ մրցութային երգը կհրապարակվի առաջիկա օրերին։

Սիմոնը հանրությանը հայտնի դարձավ անցած տարի՝ մասնակցելով Հայաստանի ազգային ընտրությանը՝ «Դեպի Եվրատեսիլին» եւ զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը՝ զիջելով անցած տարվա մեր ներկայացուցչին՝ Պարգին։ Նշենք, որ տեղական եւ միջազգային ժյուրիի քվեարկությամբ նա առաջին հորիզոնականում էր։ Այս տարի Հանրային հեռուստաընկերությունը որոշել է ազգային ընտրություն չանել եւ ներքին ընտրությամբ ընտրել է Հայաստանի ներկայացուցչին։

Հիշեցնենք, որ Եվրատեսիլ 2026-ը տեղի կունենա Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում՝ մայիսի 12-ին, 14-ին եւ 16-ին։ Հոբելյանական 70-րդ մրցույթն արդեն ուղեկցվում է մի շարք քաղաքական սկանդալներով։ Մասնավորապես՝ Իսրայելի մասնակցության պատճառով մրցույթը բոյկոտել է 5 երկիր՝ Իսպանիան, Սլովենիան, Նիդեռլանդերը, Իռլանդիան եւ Իսլանդիան։ Դրան զուգահեռ՝ մրցույթ են վերադարձել Բուլղարինան, Ռումինիան եւ Մոլդովան։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հայաստանն Ադրբեջանի վիլայեթը չէ, որտեղ Բաքուն պետք է դատավճիռներ թելադրի․ Սաղաթելյան

Հայաստանն Ադրբեջանի վիլայեթը չէ, որտեղ Բաքուն պետք է դատավճիռներ թելադրի․ Սաղաթելյան Fri, 24 Apr 2026 …