Ուրբաթ , 24 Հուլիսի 2026

Թրամփը «Միացյալ Նահանգների նկատմամբ իր սիրո» պատճառով չի կարողանա մասնակցել որդու հարսանիքին

Թրամփը «Միացյալ Նահանգների նկատմամբ իր սիրո» պատճառով չի կարողանա մասնակցել որդու հարսանիքին

Sun, 24 May 2026 20:45:11 +0400


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի կարողանա մասնակցել իր ավագ որդու՝ Դոնալդ Թրամփ կրտսերի հարսանիքին՝ կառավարական պարտավորությունների պատճառով։ Հայտարարությունը հրապարակվել է ամերիկացի առաջնորդի սոցիալական ցանցում՝ TruthSocial-ում։

«Չնայած ես շատ էի ուզում լինել իմ որդու՝ Դոն կրտսերի և Թրամփ ընտանիքի նոր անդամի՝ նրա ապագա կնոջ՝ Բետինայի հետ, կառավարական պարտավորությունները և Միացյալ Նահանգների նկատմամբ իմ սերը խանգարում են ինձ դա անել», – գրել է նա։

Միացյալ Նահանգների նախագահը նշել է, որ կարևոր է համարում մնալ Վաշինգտոնում «այս կարևոր պահին»։ Նա շնորհավորել է որդուն և ապագա հարսին այս հատուկ առիթի կապակցությամբ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Վահե Ղազարյանի որդու բանակից վերադարձի քեֆին

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Վահե Ղազարյանի որդու բանակից վերադարձի քեֆին Tue, 21 Jul 2026 15:45:41 …