Փաշինյանը Գագիկ Խաչատրյանին պատգարակով տանողներին շնորհակալություն հայտնեց
Thu, 03 Sep 2026 13:05:44 +0400

Նիկոլ Փաշինյանը խնդրահարույց չի համարում Գագիկ Խաչատրյանին պատգարակով տեղափոխելու փաստը։ Նրա գնահատմամբ՝ անընդունելին ոչ թե իրավապահների գործողությունն էր, այլ այդ դեպքի շուրջ հանրային լայն քննարկումն ու բարձրացած աղմուկը։
Լրագրողների հետ զրույցում Փաշինյանը նշել է, որ իրավապահ մարմինները որևէ գործողություն չէին իրականացնի, եթե դրա համար բավարար հիմքեր և անհրաժեշտություն չտեսնեին։ Վարչապետը շեշտել է, որ ինքը վստահում է իրավապահ համակարգի գնահատականին և շնորհակալություն է հայտնել դրա ներկայացուցիչներին՝ ներառյալ այն աշխատակիցներին, որոնք մասնակցել են Խաչատրյանի պատգարակով տեղափոխմանը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր