Շաբաթ , 26 Սեպտեմբերի 2026

Կգնանք նրա հետևից, ով լավագույն առաջարկը կանի

Կգնանք նրա հետևից, ով լավագույն առաջարկը կանի

Thu, 03 Sep 2026 13:15:40 +0400


Հայաստանի նոր ատոմակայանի կառուցման հարցում Ռուսաստանը սեպտեմբերին կներկայացնի իր առաջարկները։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հանդիպման ընթացքում քննարկված հարցերի մասին։

Փաշինյանի խոսքով՝ արդեն ձեռք է բերվել պայմանավորվածություն, որի համաձայն՝ «Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը Հայաստանի կողմին կներկայացնի նոր ատոմակայանի կառուցման վերաբերյալ Ռուսաստանի հնարավոր առաջարկը։

Վարչապետը միաժամանակ ընդգծել է, որ Հայաստանի համար ատոմակայանի կառուցման հարցը քաղաքական կամ աշխարհաքաղաքական կողմնորոշման խնդիր չէ։ Նրա խոսքով՝ առաջնայինը նախագծի տնտեսական և տեխնիկական արդյունավետությունն է, մասնավորապես՝ գնի և որակի լավագույն համադրությունը։

Փաշինյանը նշել է, որ Հայաստանը պատրաստ է ընտրությունը կատարել այն առաջարկի օգտին, որը առավել շահավետ պայմաններ կապահովի երկրի համար՝ անկախ նրանից, թե որ պետությունն է այն ներկայացնելու։

«Ով մեզ լավագույն առաջարկն անի, գնալու ենք այդ առաջարկի հետևից»,- ասել է նա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հայաստանի հավաքականը կրկնապատկել է առավելությունը Լատվիայի հետ խաղում

Հայաստանի հավաքականը կրկնապատկել է առավելությունը Լատվիայի հետ խաղում Fri, 25 Sep 2026 21:42:18 +0400 Այսօր՝ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով