Հինգշաբթի , 26 Նոյեմբերի 2026

Փաշինյանը կմասնակցի՞ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին

Փաշինյանը կմասնակցի՞ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին

Wed, 25 Nov 2026 20:19:17 +0400


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինքն է որոշում կայացնելու այս տարեվերջին ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին մասնակցելու հարցում: «Վեստի» լրատվամիջոցին տված հարցազրույցում այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ անդրադառնալով Մոսկվայում Փաշինյանի հետ առաջիկա շփումներին։

Դուբլինի Միջազգային և եվրոպական հարցերի ինստիտուտում փորձագետների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ դեկտեմբերին 3 անգամ Մոսկվա է մեկնելու` ամսի 3–ին, 11–ին և 22–ին։ Դեկտեմբերի 22-ին նա մասնակցելու է Եվրասիական տնտեսական միության պետությունների ղեկավարների գագաթնաժողովին:

Դեկտեմբերի 21-ին կանցկացվի ԱՊՀ երկրների առաջնորդների ոչ պաշտոնական գագաթնաժողովը։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Նիկոլ Փաշինյանն՝ իշխանության պատանդ

Նիկոլ Փաշինյանն՝ իշխանության պատանդ Wed, 25 Nov 2026 19:45:56 +0400 Հայաստանի ներքաղաքական կյանքն այսօր վերածվել …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով