Չորեքշաբթի , 1 Ապրիլի 2026

Ընտանիքի, սիրո եւ ամուսնության մասին

Ընտանիքի, սիրո եւ ամուսնության մասին

Fri, 20 Mar 2026 00:30:46 +0400


Այս տարվա ապրիլի 8-ին լրանում է Հռոմի հանգուցյալ Ֆրանցիսկոս Պապի կողմից հրապարակված «Սիրո ուրախությունը»՝ «Amoris laetitia» Քահանայապետական հորդորի տասնամյակը, որը նվիրված է ամուսնության, սիրո եւ ընտանիքի քրիստոնեական պատկերացմանը եւ կոչված է որպես ուղեցույց լինել հավատացյալների համար։ Այն կազմվել է 2014 եւ 15 թթ Կաթոլիկ եկեղեցու Եպիսկոպոսաց Սյունհոդոսների որոշումների հիման վրա, որոնք վերաբերվում են ընտանիքում։ Սյունհոդոսների ընթացքում քննարկվել են ժամանակակից աշխարհում քրիստոնեական ընտանիքի առջեւ ծառացած խնդիրները, այդ թվում՝ ամուսնալուծությունը, երկրորդ ամուսնությունը, արտամուսնական կամ ոչ ամուսնական միությունները, երեխաների դաստիարակությունը եւ Եկեղեցու առաքելությունը նման իրավիճակներում։ Փաստաթուղթն ընդհանուր առմամբ պահպանում է ընտանիքի մասին Կաթոլիկ եկեղեցու ուսմունքը, սակայն որոշ առումով փորձում է հովվական պրակտիկայի նյուանսներ սահմանել, ըստ դեպքերի՝ անհատական կերպով քննելու եւ որոշումներ կայացնելու համար՝ պահպանելով հանդերձ՝ դոգմաների անխաթարությունն ու անաղարտությունը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». ՊՆ-ն մոռացել՝ քարոզչությամբ է զբաղված

«Հրապարակ». ՊՆ-ն մոռացել՝ քարոզչությամբ է զբաղված Wed, 01 Apr 2026 08:15:40 +0400 Իշխանական գրեթե բոլոր …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով