ԱՄՆ-ն արագացնում է մի քանի հազար զինվորների տեղակայումը Մերձավոր Արևելքում

ԱՄՆ-ն արագացնում է մի քանի հազար զինվորների տեղակայումը Մերձավոր Արևելքում

Fri, 20 Mar 2026 10:00:23 +0400


NBC News-ը հաղորդում է, որ Միացյալ Նահանգները արագացնում է մի քանի հազար զինվորների տեղակայումը Մերձավոր Արևելք։

Առաջիկա օրերին առնվազն 2200 ծովային հետևակային կմեկնի Սան Դիեգոյից դեպի Մերձավոր Արևելք։

Հետևակայինները, ինչպես սպասվում է, կտեղակայվեն ԱՄՆ ռազմածովային ուժերի Boxer դեսանտային հարձակողական նավի վրա, որին կուղեկցեն մեկ կամ երկու այլ նավ։

Սա նշանակում է, որ Մերձավոր Արևելք, հավանաբար, կժամանեն ևս մի քանի հազար նավաստիներ, հաղորդում է NBC News-ը։

Ավելի վաղ Reuters-ը հաղորդել էր, որ Վաշինգտոնի վարչակազմը քննարկում է Մերձավոր Արևելք լրացուցիչ հազարավոր ամերիկացի զինվորների տեղակայման հնարավորությունը, այդ թվում՝ Իրանի դեմ գործողության համար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Նոր տնտեսական և արդյունաբերական քաղաքականության իրականացման 10 առաջնահերթ քայլերը

Նոր տնտեսական և արդյունաբերական քաղաքականության իրականացման 10 առաջնահերթ քայլերը Mon, 16 Mar 2026 15:00:13 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով